...

Մի հատ էլ փրկեք

Մի հատ էլ փրկեք

«Ազգային կոմիտե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ վերակազմակերպվում ու ընդդիմադիր շարժման նոր ձևաչափ է սահմանում:

«ՉԻ». Էս մեր ազգափրկիչ ընդդիմությունն առաջնորդվում է «ռուբիկ-կուբիկի» սկզբունքով: Քանդում-հավաքում են, քանդում-հավաքում են: 

Վերջին շարժումը ստեղծեցին, ընդամենը մի շաբաթվա կյանք ունեցավ: Թափ հավաքելու փոխարեն մարեց: Իշխանությունը մնաց իր տեղում, տուժեցին միայն վարորդները, որոնք Հրապարակի փակ լինելու պատճառով ժամերով լռվում էին խցանումների մեջ:

Հիմա Վազգեն Մանուկյանը կրկին փորձելու է: Եթե ճիշտ ենք հիշում՝ 74-րդ անգամ: Ինչպես է փրկելու երկիրն այս անգամ, չգիտենք, բայց հաստատ գիտենք, որ այն տարաձայնությունները, փոխադարձ մեղադրանքները, որ իրար էին հասցեագրում այս նախաձեռնության ղեկավարները, ոչ մի տեղ չեն կորել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   472 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ