...

Միանգամից վրա մի տվեք

Միանգամից վրա մի տվեք

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ուղերձով դիմել է ՄԱԿ-ի մշտական անդամ երկրների ղեկավարներին, որում մասնավորապես նշված է. «Արցախի Հանրապետությունում ապրող ժողովրդի հիմնական մեղքը նրանում է, որ մենք անմեղ ենք: Ադրբեջանը բազմազգ երկիր է, հազարամյակներ շարունակ մենք ապրել ենք կողք-կողքի: Այսօր էլ պատրաստ ենք մեր հարևանների հետ ապրել «հավասարը՝ հավասարի» սկզբունքով: Այդ դեպքում տանկը կփոխարինենք տրակտորով, ինքնաձիգը՝ բահով»:

«ՉԻ». Պարզ է, թե ինչ աղմուկ է հանել այս ուղերձը: Էն աղկոյունլու ու կարակոյունլու ցեղերի մասնագետները վրա են տվել Արթուր Թովմասյանին: 

Մի հատ պահ կա այստեղ. ժամանակին, այսինքն՝ 1990-ականների սկզբներին, Հայաստանի իշխանությունները հետևյալ քաղաքականությունն էին իրականացնում, որ Հայաստանը համաձայն կլինի այն լուծմանը, որին համաձայն կլինի Արցախը: Ցանկացած լուծման: 

Եթե Արցախի իշխանության երկրորդ դեմքը պատրաստակամություն է հայտնում մեր հարևանների հետ ապրել «հավասարը՝ հավասարի» սկզբունքով, դա դիրքորոշում է: Այդպիսին են տեսնում լուծումը: 

Մի քիչ պարզ չէ, թե ոնց են հայերն Արցախում հազարամյակներ շարունակ Ադրբեջանի հետ ապրել կողք կողքի՝ հաշվի առնելով Ադրբեջան պետության կարճ պատմությունը, բայց դե, դա պատմաբաններին թողնենք: 

Ուղղակի հիշեցնենք, որ դեռ 1997-ին մեկը ասում էր. «Հայերը Արցախում ապրել են 3000 տարի, ու դեռ 3000 տարի էլ պետք է ապրեն»: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   375 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ