...

Մոռացել են, թե ինչպես Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ կարգեցին

Մոռացել են, թե ինչպես Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ կարգեցին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծին, ասել է. «Ես չեմ հասկանում, թե որքանով է հասունացած այդ հարցը հապճեպության ռեժիմով քննարկման դնելու համար»:

«ՉԻ». Մեզ հետաքրքրում է, թե բհկական այս պատգամավորի համար որոնք են հապճեպության չափանիշները: Ո՞ր ժամկետներն են, որոնց մեջ եթե մի գործընթաց է լինում, ապա դա կարելի է համարել հապճեպ:

Օրինակ, երբ Հրայր Թովմասյանին արագի մեջ, ԱԺ-ի նիստ, քննարկում, որոշում... այդ ամենը շիլաշփոթ սարքած, մի շաբաթում ՍԴ անդամ, հետո նախագահ կարգեցին, այ, հապճեպը դա էր: Բայց Իվետա Տոնոյանը, որն այն ժամանակ էլ էր պատգամավոր, ոնց որ թե ծպտուն չի հանել, ասուլիսներ չի տվել, չի քննադատել:

Իսկ ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու այս նախագիծը, որն արդեն ամիսներ շարունակ այստեղից-այնտեղ են տանում ու սկսել է թթվել, սա պատգամավորը հապճեպ է համարում: Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ դարձնելը մի մոռացեք:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1754 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ