...

Նաև ինքնիշխանության ռուսականը

Նաև ինքնիշխանության ռուսականը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի ժամանակ իր ելույթում ասել է. «Այսօր մենք հպարտությամբ կարող ենք փաստել, որ ի թիվս այլ կարևոր բաների, հայկական ատոմակայանը նաև խորհրդանշում և ամրապնդում է մեր ինքնիշխանությունը»:

«ՉԻ». Մի կողմ թողնենք, թե ինչ է նշանակում «ի թիվս այլ կարևոր բաների» արտահայտությունը, բայց լավ կլիներ՝ որպես ինքնիշխանության խորհրդանիշ մի ուրիշ օբյեկտ նշեր:

Թե չէ, հայկական ատոմակայանի կառավարիչը ռուսական «Ռոսատոմ» պետական ընկերությունն է, վառելիքի հումք ուրանն ամբողջությամբ Ռուսաստանից է բերվում, ատոմակայանի աշխատանքն իրականացվում է ռուսական տեխնոլոգիաներով:

Ամբողջը ռուսական է, թարսի պես ռուսական, գոնե չինական լիներ: Սրա համար, իհարկե, պետք է շնորհակալություն հայտնել Ռ. Քոչարյանին, որ ժամանակին մեր պետության ունեցվածքը, այդ թվում՝ ատոմակայանը, հանձնում էր ռուսներին:

Բայց հուսով ենք՝ Բրյուսելում ատոմակայանի պատմությանը քիչ են ծանոթ, շատ չեն նեղվի: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   493 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ