...

Նաիրի Հունանյանի ուրվականը

Նաիրի Հունանյանի ուրվականը

«Ադեկվատ» շարժման ներկայացուցիչ Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ես պատրաստ եմ պաշտպանել սահմանադրությունը։ «Ադեկվադ»-ն ունի 100 մարտիկ, որոնք պատրաստ են ֆիզիկապես թույլ չտալ սահմանադրական կարգի տապալում։ 100 հոգին քիչ է դրա համար։ Կոչով եմ դիմում բոլոր ընդդիմադիր ուժերին. մեզ պետք են մարտիկներ՝ 200, 300...1000։ Տրամադրեք ինձ, ու անցնենք գործի»։

«ՉԻ». Այս գրառմանը սոցցանցերում բազմաթիվ արձագանքներ եղան, որ ԱԱԾ-ն անելիք ունի և սա զինված կամ բռնի գործողություններ հրահրելու կոչ է: Մենք միանգամից ասենք, որ մինչև Արթուր Դանիելյանի այս գրառումը արդեն քանի ամիս է, նախկին ռեժիմի բազմաթիվ ներկայացուցիչներ և նրանց սպասարկող վարձկաններ նմանատիպ կոչեր են անում, և իրավապահ մարմինների կողմից ոչ մի արձագանք չի եղել:

Ամենավառ օրինակը Գառնիկ Իսագուլյանի հաղորդման ժամանակ «Նիկոլին հրապարակում կախել է պետք» կարգի մտքեր հրապարակելն էր: Մյուսը պատրաստ է փամփուշտ մատակարարել: Էն կիսախելագարը քաղավիացիայի պետի հասցեին խուլիգանական և սեռական բնույթի հայհոյանքներ է տալիս, ոստիկանությունը հրաժարվում է գործ հարուցել: Ո՞ր մեկն ասես: 

Իմիջիայլոց, Արթուր Դանիելյանի այս գրառումը մեզ շատ է հիշեցնում 1990-ականները, երբ որոշ ընդդիմադիր ուժեր պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել, զինված բանդաներ էին ստեղծում: Բնականաբար՝ բացառապես հայրենիքը փրկելու համար:

«Չորրորդ իշխանություն», թիվ 15, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1698 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ