...

Նայել է Ծառուկյանին ու գրել Սարգսյանի մասին

Նայել է Ծառուկյանին ու գրել Սարգսյանի մասին

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքի էջում գրել է. «Արմեն Սարգսյանը առնվազն մի քան ոսկե հնարավորություն ուներ ապացուցելու, որ տարբերվում է ղեկավարման գեղցի և հիստերիկ տեսակից: Արմեն Սարգսյանը յուրաքանչյուր անգամ բաց թողեց քինախնդիր գեղցիներից ու էժանագին չտեսներից տարբերվելու իր շանսը:

Արմեն Սարգսյանն ընտրեց անբարո ճանապարհներց ամենաեղկելին` վախկոտ դասալիքի ճանապարհը, ամեն օր կիլոմետրերով լքելով իրեն վստահված դիրքերն ու բամբուկի շյուղի պես ճկվելով իրեն ամեն օր նվաստացնողի և իրենից վաղուց արդեն անգլիական հարած պուդինգ սարքածի առաջ:

Երեկ, ժամը 12 անց 47 րոպեին Արմեն Սարգսյան գործիչը, հայը, լավ կրթություն ստացած մարդը ինքնաոչնչացվեց: Արմեն Սարգսյանի մասին այլևս ոչ մի բառ: Ես բարեկիրթ մարդ եմ ու ինձ համար կա հայտնի ոսկե կանոնը` հանգուցյալների մասին կամ լավ, կամ ոչինչ:

Երեկ ժամը 12 անց 47 րոպեին հայ ժողովրդի մի մեծ հատված վերջին հրաժեշտը տվեց նախագահ Արմեն Սարգսյանին:

Հուսանք, որ բիզնեմեն և ֆիզիկոս Արմեն Սարգսյանի ճակատագիրը շատ ավելի հաջողակ կլինի»:

«ՉԻ». Էլի շնորհակալ լինենք, որ տիկինը, էքստազի մեջ ընկնելով, չի գրել՝ Արմեն Սարգսյանը բռնաբարեց սահմանադրությունը:

Կարդալով ամբողջ տեքստը՝ կարելի է գալ միայն մեկ եզրահանգման. նա ոգեշնչվել է Ծառուկյանի կերպարից, գրել նրա մասին, պարզապես վերջում Ծառուկյան ազգանունը փոխել Սարգսյանով:

Անբարո է բռնության ենթարկված կնոջը նաև թալանելը:

Անբարո է ասելը, որ գնալու եմ մինչև վերջ ու անհետանալը:

Անբարո է կրկին սեղան նստելն այն մարդկանց հետ, որոնք քեզ ստորացրել և հրապարակավ «դոդ» են անվանել:

Անբարո է պատգամավորի մանդատ ունենալը, բայց ղազագիր ստորագրելը:

Անբարո է հանուն կարիերայի երեխաների արևով երդվելը:

Անբարո է ժողովրդին «ոչխար» անվանելը, հետո ակնկալելը, որ քեզ կպաշտպանեն:

Առնվազն տհաճ է այսպիսի հետագիծ ունենալով՝ մեկ ուրիշին քննադատել փորձելը:

Արձանագրենք, Զոհրաբյանը իր անհավասարակշիռ հայտարարություններով էլ ավելի է սրում իրավիճակը, իսկ դա Ծառուկյանի վիճակը վատթարացնելուց զատ նախ և առաջ նշանակում է, որ դրժում է իր երդումը: Հուսով ենք, երեխան ներողամիտ կլինի ծնողի հանդեպ. ի վերջո թրաֆիկինգի մեջ գտնվելով է նրան մեծացրել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2831 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ