...

Ներքին բայրաքթարներ չեզոքացնելու ժամանակը կորցրել եք

Ներքին բայրաքթարներ չեզոքացնելու ժամանակը կորցրել եք

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Վազգեն Մանուկյանի՝ օրերս տարածած այն հայտարարությանը, որ ստեղծված իրավիճակում կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ասել է. «Ես տեսնում եմ, որ ներքին կյանքում այլ զարգացումների հնչողություն տված գործընթացներ են գեներացվում: Ներքին «բայրաքթարները» շատ ավելի վտանգավոր են, քան՝ օդում թռչողները, որովհետև գետնի վրա են գործում: Այդ ուժերը չեն հանգստանում իրենց՝ մերժված լինելու պատճառով»:

«ՉԻ». Բա մենք երկու տարի դա էինք ասում. որ իշխանությունները պետք է ժամանակակից պաշտպանական համակարգեր ստեղծեն՝ նախկին իշխանությունների և նրանց վարձկանների հարձակումները կասեցնելու համար: 

Ասում էինք՝ պետք է ամուր և արդյունավետ քաղաքական դաշտ ձևավորել, որ ներքին բայրաքթարներն ու պարտիզանական խմբավորումները հաջողությամբ չեզոքացվեն: 

Ասում էինք՝ հակառակորդին սնուցող ֆինանսական աղբյուրների ճանապարհները պետք է փակվեն, որ վարձկաններն իրենց աշխատավարձերը չստանային ու իրենց տերերի դեմ դուրս գային: 

Չեք արել: Դրա համար էլ ներքին բայրաքթարները հիմա հավեսով բայաթի են տալիս: Դրանց զգետնելը ձեր համար բարդ գործ է լինելու:

«Չորրորդ իշխանություն», թիվ 33, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ