...

Նիկոլ Փաշինյանի երազը

Նիկոլ Փաշինյանի երազը

Օգնականների մասնակցությամբ «պիտիմինուտկա» է անում, պետք է հաստատեն հաջորդ օրվա աշխատանքային գրաֆիկը:

«Պարոն Փաշինյան, առավոտյան ժամը 7:00-ին, «Շերեփ» ռեստորանում պետք է մասնակցենք «Յոթ ձվով ձվածեղ» փառատոնին: Ելույթի տեքստը պատրաստ է: Վերնագիրն է՝ «Հավեր և աքլորներ, բազմացե՛ք, կյանքը կարճ է»:

«Մի բերան շուտ տեղեկացնեիք, գոնե այսօր ձու չուտեի»:

«Ժամը 11:00-ին պետք է լինենք Գյումրիում: Քյալլա ուտելու փառատոն է, որպեսզի որևէ կերպ կապվի սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի հետ, ֆեյսբուքում նյութ կտեղադրեք, հետևյալ մակագրությամբ. նախկինները մարդկանց քյալլա էին ուտում, մենք՝ կովերի»:

«Ժամը 15:00-ին արդեն պետք է լինենք Ծովագյուղում: Այնտեղ սիգի փառատոն է: Նույն տրամաբանությամբ, նյութ կտեղադրեք ֆեյսբուքի ձեր էջում: Նախկինների օրոք խեղճ գյուղացիներն էին կանգնում մայրուղում և ձեռքերի բացվածքով ցույց տալիս, թե ինչ մեծության է ձուկը: Հիմա, ներկա իշխանության օրոք, այդ խնդիրը լուծվել է, այլևս մայրուղիներում տեղադրված են մանեկեններ և մարդիկ ստիպված չեն սառչել: Կյանքի որակի փոփոխությունն ակնառու է»:

«Ժամը 19:00-ին «Թումանյանի շաուրմայի» փառատոնն է: Իմիջիայլոց հարցնում էին, դուք սոխո՞վ էիք ուտում»:

«Դրանից հետո էլի հանդիպում ունե՞մ»:

«Այո, Հայաստան այցելած զբոսաշրջիկների հետ պետք է նարդի խաղաք»:

«Ուրեմն, առանց սոխի»:

Արթնանում է «Յարխուշտայի» միջազգային փառատոնի շրջանակներում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 21, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   3741 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ