...

Նիկոլ Փաշինյանի պատասխան «սյունյաց ողջույնը» Կապանում

Նիկոլ Փաշինյանի պատասխան «սյունյաց ողջույնը» Կապանում

Կապանում Նիկոլ Փաշինյանը գերազանցեց ինքն իրեն։ Կիսադատարկ դահլիճում ելույթ ունենալով սեփական կուսակիցների առջև (չէի՞ն կարողացել բավարար թվով հուսալի մարդ գտնել, թե՞ ժամանակը չէր բավականացրել բոլորին մետաղորսիչներով զննելու համար՝ արդեն էական չէ), նա հերթական անգամ խոսեց «իրական Հայաստանի կոնցեպտի» մասին, բայց մի իսկապես աննախադեպ բան արեց․ փաստացի՝ է՛լ ավելի զարգացրեց «եթե չես կարող խուսափել բռնաբարությունից, թուլացիր և հաճույք ստացիր» թեզը։

Իսկ ձևակերպումն այսպիսին էր․ պարտությունից հետո «մեր քաղաքացիների սոցիալ-հոգեբանական փոփոխությունը, որը տեղի է ունենում և պետք է տեղի ունենա, այն է, որ ՀՀ ժողովուրդը չպետք է ամաչի կյանքը վայելելու իր ցանկությունից»։ Իսկ ինչո՞ւ է սա «մեկ քայլ առաջ»։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հորդորում է թուլանալ և հաճույք ստանալ բռնաբարությունից, այլև պահանջում է, որ մարդիկ չամաչե՛ն հաճույք ստանալուց և դա անեն անթաքույց (հաջորդիվ երևի կպահանջի նաև, որ ժողովուրդը նվաղած ձայնով բարձրաձայն ասի, թե ինչ աննկարագրելի հաճույք է վայելում)։ Ավելին՝ նա պնդում է նաև, որ բռնաբարվելու ընթացքում մարդիկ չպետք է ամաչեն նաև մեր նահատակներից, որովհետև նրանց նահատակության շնորհիվ են իրենք վայելում այդ հաճույքը։ Դե իհարկե, չլիներ պարտությունը, չլինեին այդ նահատակները, ժողովուրդն այդպես էլ չէր վայելելու այդ հաճույքը, «էշ-էշ տառապելու էր՝ առանց կյանքից բան հասկանալու», բայց «ամոթու խաթեր» բարձրաձայն չէր դժգոհելու։ Իսկ ինքը եկավ, երկիրը հասցրեց պարտության, մարդկանց ձերբազատեց «ամոթի ավանդական կապանքներից» ու նետեց «վայելքների գիրկը», ու մնում է միայն վերջին քայլը՝ չամաչել դրանից ու երանի տալ նրան, ում շնորհիվ իրենց այդպիսի խմբակային վայելքներ են պարգևում։

Դահլիճում նստած խրոխտ սյունեցիների դեմքերից, ի դեպ, պարզ երևում էր, որ լավ էլ հասկանում են, թե իրականում ինչ է հորդորում իրենց Նիկոլ Փաշինյանը։ Ու թեև որևէ մեկի դեմքին «թուլանալու, հաճույք ստանալու և դրանից չամաչելու» ցանկություն առանձնապես չէր նկատվում, այնուհանդերձ (համենայն դեպս՝ տարածված տեսանյութում) նրա հասցեին «սյունյաց ողջույններ» չհնչեցին։ Այ եթե հնչեին՝ Նիկոլ Փաշինյանը, հնարավոր է, վերադառնար «սոցիալ-հոգեբանական փոփոխությունների ենթարկված»։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3858 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ