...

Նոյեմբերի 16-22-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Նոյեմբերի 16-22-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 16-17-ին մեծ ծրագրերն ու հույսերը չեն իրագործվի վատ փոխհասկացողության, գործընկերոջ վարքի պատճառով: 18-21-ին ղեկավարության, կարևոր անձանց, կազմակերպությունների հետ հարաբերությունները կվատանան: Հնարավոր է՝ ուժեղ վերահսկողության տակ հայտնվեք: Գործերում հեռանկարների բացակայություն:

22-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Միայնակ մնալու, գործերից հեռանալու ձգտում: Զգայուն և հուզական կլինեք:

Ցուլ

Ավարտվում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 16-17-ին՝ աշխատանքի մեջ ֆինանսական ձգձգումներ կամ գումար ստանալու հետ կապված չարդարացված հույսեր: Նորաձև իրեր ձեռք բերելու համար ծախսեր: Անհաջող ներդրում արտերկրում: 18-21-ին կարևոր անձանց կողմից անուշադրության, անբարյացակամ վերաբերմունքի պատճառով ձգձգումներ կարող են լինել պրակտիկ գործերում, աշխատանքի մեջ:

22-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում կունենաք: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

Երկվորյակ

Վերջանում է գործերով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կհետաքրքրեն շրջապատողների հետ հարաբերությունները: 16-17-ին՝ կասկածամտություն, սխալ ուղղորդված համակրանք: Չարդարացված հույսեր սիրելիի հետ հանդիպումից: Անհաջող ֆինանսական սպեկուլյացիաներ: Խաղերում անհաջողակ կլինեք: 18-21-ին հարաբերություններում խնդիրներ կստեղծվեն, ինչն էլ հիասթափության կբերի: Հարաբերություններում սառնություն կառաջանա: Խնդիրներ կծագեն համատեղ գործերում:

22-ին՝ աշխատանք ի նպաստ ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում: Նպատակասլաց կլինեք:

Խեցգետին

Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը, ավելի շատ հոգսեր կառաջանան տանը, կծանրաբեռնվեք աշխատանքով: 16-17-ը վատ օրեր են համագործակցության, ընտանեկան խնդիրները լուծելու համար: Ձեր անհաջող վարքի պատճառով կփչանան կարևոր անձանց հետ հարաբերությունները: 18-21-ին ուրիշների հետաքրքրություններից կախվածության մեջ կընկնեք: Ուժեղ մրցակցություն: Խնայելու հնարավորություն կլինի:

22-ին՝ բարձր սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, կարևոր անձանց աջակցությունը ստանալու կարողություն: Լուրեր հեռվից:

Առյուծ

Ընտանեկան հոգսերն ու խնդիրները կսկսեն նվազել, ուժերի վերելքի հաջող շրջան կսկսվի: 16-17-ին գործերն ու հոգսերը կխանգարեն հետաքրքիր հանդիպումներին: Անհաջող գործնական ուղևորություններ: Ավելորդ ծախսեր: Ոչ կոռեկտ զրույցները կխանգարեն գործերում առաջընթացին: 18-21-ին գործերը կարող են արգելակվել տեղեկատվության պակասի, պիտանի կապերի բացակայության պատճառով: Աշխատավայրում խնդիրներ կծագեն, լարված հարաբերություններ՝ ղեկավարության հետ: 

22-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին, ընտանեկան բյուջեին:

Կույս

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, յուրահատուկ ուշադրություն կդարձնեք տնային գործերին: 16-17-ին նորաձևության հետևից ընկնելը, էքստրավագանտ լինելն ու պատրանքները վատ կանդրադառնան ֆինանսական վիճակի վրա: 18-21-ին՝ ֆինանսական խնդիրներ, խնայելու անհրաժեշտություն կառաջանա: Կախվածության մեջ կընկնեք ուրիշների հետաքրքրություններից:

22-ին շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Կշեռք

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքությունը կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 16-17-ին դժգոհ կլինեք ընտանիքում զբաղեցրած դիրքից, ձեր դժգոհությունները կհայտնեք հարազատներին ու մտերիմներին: 18-21-ին՝ խնդիրներ ընտանեկան հարաբերություններում: Ուրիշների զգացմունքների և տրամադրության հանդեպ՝ ուշադրության պակաս: Խնայելու անհրաժեշտություն կառաջանա:

22-ին՝ սպասվում է ակտիվ աշխատանք տանը, կարգուկանոն կհաստատեք գործերում: Օգնություն կցուցաբերեք հարազատներին՝ նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր եղեք սեփական առողջության հանդեպ:

Կարիճ

Վերջանում է Կարիճի ամիսը, և անձնական գործերի հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի նյութական վիճակի հետաքրքրությամբ: 16-17-ին չափից դուրս մեծ զգացմունքայնությունը կխանգարի իրատեսորեն գնահատել փաստերն ու իրավիճակը: Հարաբերություններում ինչ-որ անհասկանալի բան կհայտնվի: 18-21-ին հնարավոր է ստիպված լինեք հոգ տանել հարազատների մասին: Լրացուցիչ պարտականություններ կհայտնվեն: Սառնություն հարաբերություններում:

22-ին՝ երեխաներն ու սիրելիները ուրախություն կպարգևեն: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

Աղեղնավոր

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և նոյեմբերի 22-ից սկսվում է Աղեղնավորի ամիսը, որն իր հետ ուժերի և անձնական նախաձեռնության աճ կբերի: 16-17-ին անսպասելի ծախսեր ընկերների, ինչ-որ միջոցառումների վրա: Ֆինանսական գործերի բարելավման մեծ ծրագրերը չեն իրականանա: 18-21-ին՝ ֆինանսական խնդիրներ, խնայելու անհրաժեշտություն: Ընկերներից կամ կազմակերպություններից ֆինանսական կախման մեջ կընկնեք:

22-ին՝ մեծ ակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր հանդիպումներ տանը:

Այծեղջյուր

Վերջանում է նորությունների ու փոփոխությունների շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 16-17-ին սեփական անձի մասին մեծ կարծիքը կխանգարի շահավետ հարաբերություններ հաստատել: Անձնական նպատակներն ու ցանկություններն իրագործելու համար գումարի պակաս կլինի: 18-21-ին հարաբերություններում սառնություն կնկատվի, կարևոր անձանց կողմից ուշադրության և աջակցության պակաս կլինի: Սահմանափակ հնարավորություններ:

22-ին՝ շփումներ հարազատների, գործընկերների հետ: Ուղևորություններ կկատարեք կենցաղային հարցերով: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

Ջրհոս

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Նոր գաղափարների, զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջան է: 16-17-ին՝ ձգտում դեպի ֆանտազիաները, անիրատեսական ծրագրեր: Ձեզ համար կարևոր անձանց կողմից աջակցության բացակայություն, փոխհասկացողություն չի լինի: Ծախսեր ուղևորությունների ու արտասահմանցիների հետ կապված գործերում: 18-21-ին հնարավոր է բախվեք մտերիմների սառը վերաբերմունքին: Հարազատների կամ ընկերների հետ կապված ծանր պարտականությունների կատարում:

22-ին՝ ակտիվություն նյութական ոլորտում, կենցաղային հարցերի լուծման ժամանակ: Հետաքրքրություն առևտրի ու բիզնեսի նկատմամբ: Հնարավոր են անկանխատեսելի ծախսեր:

Ձկներ

Վերջանում է որոշակի ծրագրերի ու հույսերի իրագործման շրջանը: 16-17-ին առաջարկներ կամ նորություններ կլինեն, բայց դժվար կլինի ճիշտ ընտրություն կատարել սեփական կասկածամտության կամ անվճռականության պատճառով: Համատեղ ֆինանսական գործերի տարօրինակ ընթացք: 18-21-ին դժվարություններ կառաջանան ընկերների կամ կազմակերպությունների հետ գործերում: Ֆինանսական գործերում ու բիզնեսում հեռանկարների բացակայություն: Ուրիշների հետաքրքրություններից կախվածության մեջ կընկնեք:

22-ին կդրսևորվեք ֆինանսական գործերում: Հարազատներին ու մտերիմներին ուրախություն կպատճառեք: Ուզածին հասնելու հնարավորություն կունենաք:

«Չորրորդ իշխանություն», թիվ 35, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   732 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ