...

Նոյեմբերի 23-29-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Նոյեմբերի 23-29-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 23-26-ին՝ էներգիայի աճ, մրցակցության ձգտում: Նախաձեռնողականություն, ինքնավստահություն անձնական և մասնագիտական գործերում: Իմպուլսիվ կլինեք ձեր գործողություններում: Հաջողության հասնելու համար խուսափեք ագրեսիվություն դրսևորելուց:

27-29-ին ազդեցիկ անձանց շրջանում պիտանի ծանոթություններ ձեռք կբերեք ու կապեր կհաստատեք: Անձնական հեղինակության աճ: Առաջընթաց մասնագիտական գործերում:

Ցուլ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 23-26-ին սեփական շահի, անձնական բիզնեսի համար կձգտեք գաղտնի գործողությունների: Հուզական ու կասկածամիտ կլինեք: Ուշադրության կարիք կզգաք, ձեր հանդեպ բարյացակամ վերաբերմունք կփնտրեք: 

27-29-ին լավ հանդիպումներ են սպասվում: Հնարավոր է՝ դրանք կազմակերպեն ազդեցիկ, հեղինակավոր մարդիկ, կամ էլ նրանք կմասնակցեն այդ հանդիպումներին:

Երկվորյակ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից: Կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 23-26-ին՝ ընկերների ու կազմակերպությունների հետ կապված ակտիվ գործողություններ: Մասնակցություն հասարակական գործերին: Նորությունների, զարգացման նոր ուղիների փնտրտուք: Գործողություններում ազատության ձգտում:

27-29-ին՝ կարգուկանոն ու առաջընթաց աշխատանքի մեջ: Լավ օրեր են ճիշտ ախտորոշման ու բուժման համար: Հաջողություններ են սպասվում համատեղ բիզնեսում:

Խեցգետին

Համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 23-26-ին՝ մասնագիտական ու գործնական փառասիրության աճ: Նպատակին հասնելու համար կամային գործողություններ: Առաջատարի դերը ստանձնելու հակվածություն: Ակտիվության շնորհիվ գործերի վիճակը կբարելավվի: Հնարավոր է նոր բիզնեսի սկիզբ դրվի:

27-29-ին՝ հաջող հանդիպումներ սիրելի մարդկանց հետ: Առաջխաղացում հարաբերություններում: Կարևոր մարդիկ հավանության կարժանացնեն, կաջակցեն ձեր գաղափարները:

Առյուծ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում կունենաք: 23-26-ին ակտիվորեն առաջ կտանեք ձեր գաղափարներն ու հայացքները: Հնարավոր են վեճեր: Գործնական ակտիվություն՝ արտասահմանցիների հետ:

27-29-ին տանը լավ նորություններ ու զրույցներ են սպասվում: Ընտանեկան բարեկեցության աճ: Աշխատավայրում գործերի և առողջության բարելավում է սպասվում:

Կույս

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 23-26-ին՝ բարձր գործնական ակտիվություն: Հինը քանդելու և նորը սկսելու միտում: Ակտիվություն՝ համատեղ բիզնեսում, հարկերի հետ կապված գործերում: Բայց արժե խուսափել ռիսկային գործողություններից:

27-29-ին՝ լավատեսական մտածողություն, հետաքրքրություն գիտելիքների ընդլայնման, տեղեկատվության հանդեպ: Առաջխաղացում սիրային հարաբերություններում: Հաջող ուղևորություններ ու հանդիպումներ են սպասվում:

Կշեռք

Հաղորդակցվող կլինեք: Հետաքրքրություն տեղեկատվության հանդեպ, ակտիվ աշխատանք դրա հետ: Ուշադիր կլինեք հարազատների գործերին: 23-26-ին՝ համագործակցության սուր պահանջ, շահավետ հարաբերությունների փնտրտուք: Հնարավոր է բախվեք ուրիշների ագրեսիվ վարքին: Վեճեր, կփորձեք պաշտպանել ձեր դիրքերը ամուսինների ու գործընկերների հետ հարաբերություններում: Լավագույն դեպքում սպասվում է ակտիվ համագործակցություն՝ շահավետ, պրակտիկ արդյունքներով:

27-29-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք: Լավ գնումներ՝ տան համար: Ընտանեկան բարեկեցության աճ է սպասվում:

Կարիճ

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր նյութական վիճակով և այն բարելավելու համար ուժերը չեք խնայի: Ակտիվություն բիզնեսում և առևտրի մեջ: 23-26-ին մեծ ծավալի ծանր աշխատանք է սպասվում: Գործիքներով աշխատելիս զգույշ եղեք վնասվածքներ չստանալու համար: Խնդիրներ աշխատավայրում: Հնարավոր է՝ ստիպված լինեք զբաղվել առողջության ամրապնդմամբ:

27-29-ին՝ լավ կռահողականություն, հաջող մտավոր գործունեություն: Օրը լավն է հեռու և մոտ ուղևորությունների համար: Հնարավոր է աջակցություն հարազատների ու գործընկերների կողմից:

Աղեղնավոր

Շարունակվում է Աղեղնավորի ամիսը: Դա ակտիվություն կհաղորդի անձնական սկզբունքներն առաջ տանելիս և ինքնադրսևորվելիս: 23-26-ին սեփական ծրագրերն իրագործելիս կձգտեք դրսևորել ձեզ ուժի դիրքերից: Ֆիզիկական ակտիվության պահանջ կունենաք: Կմասնակցեք զանգվածային միջոցառումների:

27-29-ին՝ մեծ հետաքրքրություն սեփական նյութական վիճակի նկատմամբ: Ինտուիցիա, շահի հանդեպ հոտառություն: Հաջողակ կլինեք ֆինանսական գործերում:

Այծեղջյուր

Դժվարություններ՝ գործերը ծրագրելիս և կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Չնախատեսված հոգսեր կլինեն, որոնք կշեղեն անձնական գործերից: 23-26-ին՝ ակտիվություն տանը, հարազատների հետ հարաբերություններ հաստատելիս: Տանը կենցաղի կազմակերպում, հարմարավետության ստեղծում, փոքրիկ վերանորոգում: Հուշերը հարազատների հետ վեճերի պատճառ կարող են դառնալ:

27-29-ին պիտանի տեղեկատվություն կամ շահավետ առաջարկներ կստանաք, որոնք թույլ կտան ընդլայնել հնարավորությունները: Աջակցություն ընկերներից կամ կազմակերպություններից:

Ջրհոս

Նորի, հեռանկարային հանդեպ մեծ հետաքրքրություն: Մասնակցություն կոլեկտիվ միջոցառումներին: Սերտ կապերը ընկերների հետ: 23-26-ին՝ գիտելիքների ու տեղեկատվության փնտրտուք, վեճեր: Գաղափարներն ու ծրագրերն իրագործելու ձգտում: Կարևոր հանդիպումներ մասնագիտական գործերով: Բիզնեսի հետ կապված կարճատև ուղևորություններ: Հնարավոր են խնդիրներ մոտ հարազատների հետ:

27-29-ին հաջողակ կլինեք աշխատանքի մեջ, իսկ հաջող պատահականությունը կօգնի հասնել նպատակին: Շահի հանդեպ լավ հոտառություն: Սեփական ծրագրերն իրագործելու համար գործողությունների հստակ հաշվարկ:

Ձկներ

Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 23-26-ին՝ գումար աշխատելուն, նյութական բարիքներ ձեռք բերելուն ուղղված ակտիվ գործողություններ: Նախաձեռնող կլինեք բիզնեսում: Հնարավոր են ծախսեր ինքնահաստատման նպատակով:

27-29-ին լավ լուրեր ու առաջարկներ կստանաք: Ազդեցիկ ընկերներ ձեռք կբերեք: Աջակցություն կազմակերպություններից: Հաջողություններ են սպասվում հասարակական գործերում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 36, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   775 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ