...

Նոյեմբերի 2-8-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Նոյեմբերի 2-8-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Փոփոխության ակնկալիքներով և ընտրության պահերով հագեցած ծանր ու անկայուն շրջան է: 2-6-ին անհաջող բանակցություններն ու գործընկերների պահպանողականությունը կարող են արգելակել գործերի ընթացքը: Մրցակիցները խոչընդոտներ կստեղծեն: Իրավաբանական դժվարություններ են սպասվում: Հարաբերություններում սառնություն կծագի:

7-8-ին՝ ուրախություն երեխաներից ու սիրելիից: Նրանց հետ լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:

Ցուլ

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցողին, մեծ կախվածություն կունենաք ուրիշներից: 2-6-ին հնարավոր է արգելակվեն գործերը, խնդիրներ կստեղծվեն աշխատանքի մեջ, գործերում՝ հեռանկարների բացակայություն: Կբարդանան ղեկավարության ու կարևոր անձանց հետ հարաբերությունները: Ձգձգումներ արտերկրի հետ կապված գործերում: Ծանրաբեռնվածության հետևանքով կտուժի առողջությունը:

7-8-ին՝ մեծ ակտիվություն կցուցաբերեք տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում կունենաք, նաև կարևոր հանդիպումներ տանը:

Երկվորյակ

Գործեր ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտին հասցնելու համար շատ պիտի աշխատեք: 2-6-ին կարող եք կախվածության մեջ ընկնել բամբասանքներից, ստից, հարաբերություններ պարզելուց: Կանհանգստացնեն հին, անավարտ գործերը: Ստիպված եք լինելու կատարել տհաճ պարտականություններ: Գործողություններում՝ ազատության սահմանափակում:

7-8-ին շատ կշփվեք հարազատների ու գործընկերների հետ: Սպասվում են ուղևորություններ ընտանեկան ու կենցաղային գործերով: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

Խեցգետին

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 2-6-ին՝ խնդիրներ կծագեն հարազատների ու մտերիմների հետ հարաբերություններում: Անհանգստություն, սառնություն՝ հարաբերություններում: Կենցաղային հոգսերը ծանրաբեռնվածության և դրա հետևանքով առողջության վատթարացման պատճառ կդառնան: Անհաջող բանակցություններ:

7-8-ին՝ ակտիվություն նյութական դաշտում կենցաղային հարցերը լուծելիս: Հետաքրքրություն առևտրի ու բիզնեսի հանդեպ: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Առյուծ

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած ձեր դիրքով: 2-6-ին՝ վատատեսություն, անհանգստություն: Դժվարություններ կստեղծվեն կարևոր գործերում: Կարգապահության ու պատասխանատվության պակասը վատ կանդրադառնա աշխատանքի վրա: Սառնություն՝ հարազատների հետ հարաբերություններում:

7-8-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Հարազատներին ու մտերիմներին ուրախություն կպարգևեք: Ուզածին հասնելու հնարավորություն:

Կույս

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 2-6-ին՝ խնդիրներ կունենաք ֆինանսական գործերում: Խնայելու անհրաժեշտություն կառաջանա: Դժվար կլինի ձեռք բերել այն, ինչ ուզում եք: Մեծ ծախսեր են սպասվում:

7-8-ին կենցաղային անսպասելի գործերը կամ հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Զգայուն ու հուզական կլինեք:

Կշեռք

Կձգտեք բարելավել ձեր նյութական վիճակը: 2-6-ին որոշակի արգելակում ու պասիվություն գործերում: Տանը խնդիրներ ու հոգսեր կարող են առաջ գալ, որոնց շուրջ պետք է լրջորեն մտածեք: Տհաճ զրույցներ ընտանիքում: Ծանրաբեռնվածության պատճառով առողջությունը կվատանա:

7-8-ին՝ սեփական ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

Կարիճ

Շարունակվում է Կարիճի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք բնագավառներում դիրքերի ամրապնդում և անձնական զարգացման ծրագրում: 2-6-ին՝ անհանգստություն, ձգձգումներ շփումներում, ուղևորությունների ժամանակ: Վատ օրեր են գիտելիքներ ստանալու, մտավոր աշխատանքի համար: Հարազատներին օգնելու համար անձնական գործերը մի կողմ դնելու անհրաժեշտություն կլինի:

7-8-ին՝ ակտիվ մասնակցություն կունենաք տնային գործերին կամ աշխատանք ի նպաստ ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում: Նպատակասլաց կլինեք:

Աղեղնավոր

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն: Պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 2-6-ին՝ ֆինանսական գործերի անհաջող ընթացք: Խնայելու անհրաժեշտություն կառաջանա: Գումար ստանալը կձգձգվի: Տհաճություններ կունենաք պետհիմնարկների ու կազմակերպությունների հետ:

7-8-ին՝ բարձր սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, ազդեցիկ անձանց աջակցությունը ստանալու կարողություն: Հեռվից լուրեր կստանաք:

Այծեղջյուր

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու, ընկերների հետ շփվելու կարիք կլինի: 2-6-ին՝ վատատեսություն: Աշխատանքի մեծ ծավալն ուշադրություն ու կարգապահություն կպահանջի: Դժվարություններ կստեղծվեն ղեկավարության, գործընկերների հետ հարաբերություններում: Վատ օրեր են մտավոր գործունեության համար:

7-8-ին որոշակի անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, ընտանեկան հարաբերություններում ու բյուջեում:

Ջրհոս

Ծրագրերի իրագործման ու դիրքերի ամրապնդման համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 2-6-ին խնդիրներ կծագեն գործերն առաջ մղելիս: Ծանր աշխատանք ու պարտականություններ: Սառնություն, անհասկացողություն ղեկավարության ու ազդեցիկ անձանց կողմից: Արտերկրի հետ կապված խնդիրներ:

7-8-ին շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Ձկներ

Մեծ ինքնավստահություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 2-6-ին կարող են անհանգստացնել հին, անավարտ գործերը: Խնդիրներ կառաջանան ղեկավարության հետ, կազմակերպությունների և ընկերների հետ գործերում: 

7-8-ին՝ ակտիվ աշխատանք տանը, կարգուկանոն կհաստատեք գործերում: Կօգնեք հարազատներին՝ կարգավորելու իրենց գործերը: Ուշադիր եղեք սեփական առողջության հանդեպ:

«Չորրորդ իշխանություն», թիվ 33, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   776 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ