Խոյ
Մեծ ինքնավստահություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 30-1-ին՝ շահի հանդեպ լավ հոտառություն: Աշխատանքի մեջ փոփոխությունների թեմայով բանակցություններ ազդեցիկ անձանց հետ: Կրթություն կամ ուղևորություններ գործերում առաջընթացի համար: Իրադարձությունների խորքը թափանցելու ունակություն: 2-4-ին ճիշտ կտնօրինեք սեփական միջոցները կամ համատեղ գումարը: Գործնական առաջարկներ կստանաք:
5-6-ին՝ հաճելի հանդիպումներ սիրելի ու թանկ մարդկանց հետ: Ժամանակը լավ անցկացնելու հնարավորություն կունենաք:
Ցուլ
Ծանր ու անկայուն շրջան է՝ փոփոխության սպասումներով ու ընտրության պահերով: 30-1-ին՝ ուղևորությունների հետ կապված գործերում հաջող բանակցություններ: Փորձառու մարդկանց խորհուրդներն օգտակար կլինեն: 2-4-ին ներդաշնակություն կհաստատվի ամուսնական ու գործնական հարաբերություններում: Շփվող կլինեք, հաջող գործեր են սպասվում կոլեկտիվում: Անձնական գրավչության աճ:
5-6-ին՝ մեծ ակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր հանդիպումներ տանը:
Երկվորյակ
Մեծ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն ուրիշներից: 30-1-ին՝ լավ փոփոխություններ աշխատանքի մեջ, երկարաժամկետ գործերի պլանավորում: Լուրջ վերաբերմունք առողջությանը, հետաքրքրություն դիետաների հանդեպ: Գործերն առաջ մղելու համար նոր գիտելիքներ ու տեղեկատվություն ստանալու անհրաժեշտություն կլինի: 2-4-ին՝ աշխատավայրում պայմանների ու հարաբերությունների բարելավում:
5-6-ին՝ ակտիվ շփումներ հարազատների հետ: Կարճատև ուղևորություններ ընտանեկան գործերով: Զրույցների ժամանակ շատ հուզական կլինեք:
Խեցգետին
Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտին հասցնելու համար շատ պիտի ջանաք: 30-1-ին՝ հանդիպումներ լուրջ, ազդեցիկ գործընկերների հետ, աջակցություն նրանցից: Բանակցությունների ժամանակ ձեզ համար շահավետ պայմանների հասնելու հնարավորություն կլինի: Սիրելիի հետ հարաբերությունների կայունացում: 2-4-ին՝ ռոմանտիկ կամ հասարակական ակտիվություն: Բարի ու առատաձեռն կլինեք: Լավ նորություններ երեխաներից:
5-6-ին՝ ակտիվություն նյութական դաշտում, կենցաղային հարցերը լուծելիս: Հետաքրքրություն առևտրի ու բիզնեսի նկատմամբ: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:
Առյուծ
Ուժերի աճի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 30-1-ին կենցաղային, տան հետ կապված գործերի բարելավում: Գործնական հանդիպումներ ու զրույցներ հարազատների հետ: Կվերականգնեք հին ընկերների հետ կապերը: 2-4-ին հետաքրքիր միջոցառումներ կկազմակերպվեն տանը: Ընտանիքում հարաբերությունների բարելավում: Տանը հարմարավետություն կստեղծեք, տան համար իրեր կգնեք:
5-6-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Կդրսևորեք ձեզ տնային գործերում: Ուրախություն կպարգևեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:
Կույս
Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Ընտանիքում զբաղեցրած դիրքի հանդեպ հետաքրքրություն կառաջանա: 30-1-ին՝ գործերի հստակ ծրագրում, ինչը թույլ կտա լավ արդյունքների հասնել: Մասնակցություն կարևոր միջոցառումների: Բանակցություններ կարևոր անձանց հետ: Ուրախություն երեխաներից: 2-4-ին՝ ներդաշնակ հասարակական, գործնական ու սիրային հարաբերություններ: Դիվանագիտությունը, տակտը, հաճելի խոսքը կօգնեն անհրաժեշտ կապեր ու ծանոթություններ հաստատել:
5-6-ին տան հետ կապված անսպասելի գործերը կամ հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Միայնակ մնալու, գործերից հեռանալու ձգտում: Զգայուն, զգացմունքային կլինեք:
Կշեռք
Բազում հանդիպումներ ու զրույցներ կլինեն: Հետաքրքրասիրություն, հետաքրքրվածություն տեղեկատվության հանդեպ: 30-1-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք, հատկապես՝ տնային, կենցաղային խնդիրների հետ կապված: Տանը ֆինանսական վիճակի բարելավում, շահավետ ուղևորություններ: 2-4-ին կձգտեք հարմարավետության, ծախսեր կանեք նորաձև իրերի վրա: Հաջող ժամանակ է ֆինանսական աջակցություն փնտրելու համար: Լավ գործնական առաջարկներ կստանաք:
5-6-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:
Կարիճ
Նյութական վիճակը բարելավելու, նյութական շահի հանդեպ ձգտում: 30-1-ին՝ պրակտիկ մտածողություն, գործերի հստակ պլանավորում: Ուսման, տեղեկատվության հետ աշխատանքի շնորհիվ գործերը բարելավելու նոր հնարավորություններ կստեղծվեն: Կարճատև օգտակար ուղևորություններ: Փորձառու մարդկանց խորհուրդներն օգուտ կտան: 2-4-ին՝ անձնական գրավչության աճ: Նախաձեռնող կլինեք սիրային ու հասարակական գործերում: Հաջող գործեր բիզնեսում:
5-6-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին կամ աշխատանք՝ ի նպաստ ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում:
Աղեղնավոր
Շարունակվում է Աղեղնավորի ամիսը: Զբաղվածություն անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում դիրքերի ամրապնդում, անձնական զարգացման ծրագրում: 30-1-ին ինտուիցիան կօգնի պրակտիկ որոշումներ կայացնել: Շահի հանդեպ լավ հոտառություն: Բիզնեսում գործերի բարելավում: Գումարը խնայելու հնարավորություն կլինի: 2-4-ին համակրանք ու հասկացողություն ձեռք կբերեք, դրա շնորհիվ հեշտությամբ լավ հարաբերություններ կհաստատեք: Գեղեցկությունը գնահատելու կարողություն:
5-6-ին՝ բարձր սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, ազդեցիկ անձանց աջակցությունը ստանալու կարողություն: Լուրեր հեռվից:
Այծեղջյուր
Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն: Իրադրությամբ պայմանավորված գործողություններ: 30-1-ին՝ ինքնավստահություն և կազմակերպվածություն գործերում: Կոլեկտիվի, կազմակերպությունների գործերին մասնակցությունից նոր մասնագիտական հնարավորություններ կստեղծվեն: Կարևոր տեղեկատվություն կամ առաջարկներ կստանաք: 2-4-ին՝ բարձր ինտուիցիա, որը կօգնի պրակտիկ գործերում և նոր հարաբերություններ հաստատելիս: Ընկերների միջոցով լավ գործնական առաջարկներ կստանաք:
5-6-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին ու ընտանեկան բյուջեին:
Ջրհոս
Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվի գործերին, ընկերների հետ շփմանը մասնակից դառնալու անհրաժեշտություն կառաջանա: 30-1-ին հաջողակ կլինեք աշխատանքի մեջ, պրակտիկ գործերում: Գործնական առաջարկներ իշխանություն ունեցող անձանցից, ղեկավարությունից: Ուժերն ու կարողությունները կենտրոնացնելու ունակություն: 2-4-ին՝ գործնական հարաբերությունների զարգացում: Ֆինանսական կայունության հասնելու ձգտում: Ղեկավարության հետ հարաբերությունների բարելավում:
5-6-ին շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:
Ձկներ
Ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 30-1-ին ազդեցիկ անձանց հետ հանդիպումների, բանակցությունների շնորհիվ կարևոր տեղեկատվություն կստանաք, որն էլ մասնագիտական գործերում նոր հնարավորություններ կստեղծի: Մասնակցություն կազմակերպությունների գործերին: 2-4-ին ցանկացած հարաբերություն կարող է հաջող զարգանալ ու նոր մակարդակի բարձրանալ: Արտերկրից գումար կստանաք:
5-6-ին՝ ակտիվ աշխատանք տանը, կարգուկանոն կհաստատեք գործերում: Օգնություն հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր վերաբերմունք առողջության հանդեպ:
«Չորրորդ իշխանություն», թիվ 37, 2020