...

Նոյեմբերի 9-15-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Նոյեմբերի 9-15-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Հաճախ ստիպված եք լինելու հաշվի նստել ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 9-11-ին՝ եսասեր լինելու հակվածություն, կամ սիրային, գործնական հարաբերություններում ստիպված եք լինելու գործ ունենալ եսասեր մարդկանց հետ: Կոնֆլիկտայնությունը, ուրիշների կարծիքն ու զգացմունքներն ընդունելու ցանկության բացակայությունը միայն կխանգարեն ձեզ:

12-15-ը բարենպաստ օրեր են գործերն առաջ մղելու, շահավետ փոփոխությունների, բիզնեսի և խելամիտ ֆինանսական օպերացիաների համար: Հնարավոր է աջակցություն ազդեցիկ անձանցից:

Ցուլ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 9-11-ին կասկածամիտ ու բծախնդիր լինելու պատճառով գործընկերների ու շահավետ հարաբերությունների փնտրտուքը ժամանակ և էներգիա կխլի, վերջում էլ կպարզվի, որ ոչնչի չեք հասել: Ուրիշների մասին հոգ տանելն էլ մեծ ուժեր կխլի: Խնդիրներ կծագեն աշխատավայրում:

12-15-ին նպաստավոր իրավիճակը, շրջապատը, հաջողակ լինելը կօգնեն ընդլայնել հնարավորությունները: Պիտանի ու ազդեցիկ գործընկերներ կգտնեք:

Երկվորյակ

Համառ աշխատանքի շաբաթ է: Միաժամանակ մի քանի հարց լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 9-11-ին ինչ-որ նոր բանի ցանկությունը, նպատակի և գործողությունների ուղղվածության կտրուկ փոփոխությունը, ավելի շատ ընկերների կամ կազմակերպությունների հետ միասին գործելու ձգտումը ուրախություն և ինքնավստահություն չեն բերի, կփչացնեն ընտանեկան հարաբերությունները:

12-15-ին՝ լավ փոփոխություններ՝ աշխատավայրում, հաջողակ կլինեք պրակտիկ գործերում, շահավետ առաջարկներ կստանաք: Առողջության բարելավում:

Խեցգետին

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 9-11-ին մեծ ուժեր կծախսեք անձնական նպատակին հասնելու, աշխատանքի վրա, ինչի պատճառով կարհամարհվի, երկրորդ պլան կանցնի մտերիմների, նրանց զգացմունքների, կարիքների հանդեպ ուշադրությունը: Ձեր եսասիրության պատճառով կոնֆլիկտներ կարող են առաջանալ: Կխառնվեք ընտանեկան բյուջեին, անձնական կարիքների համար ծախսեր անելու անհրաժեշտություն կլինի:

12-15-ը հաջող օրեր են հարաբերությունները հարթելու, շահավետ համագործակցության, իրավաբանական գործերի համար: Առաջատար լինելու, ճանաչման հասնելու հնարավորություն կստեղծվի: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

Առյուծ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել ընտանեկան խնդիրներին ու կենցաղային հարցերին: 9-11-ին ինքնահաստատմանը, սեփական հնարավորությունների ընդլայնմանն ուղղված գործողությունները քիչ արդյունավետ կլինեն, քանի որ կբախվեն շրջապատողների անբարյացակամ վերաբերմունքին ու կոպտությանը: Հարկադրված կլինեք կենցաղային հարցերով անընդհատ տանից դուրս գալ, մանր-մունր գնումներ անել: Զուր ծախսեր կլինեն: Կգերագնահատեք ձեր ուժերն ու հնարավորությունները:

12-15-ին հաջողակ կլինեք աշխատանքի մեջ, տանն էլ լավ հանդիպումներ են սպասվում: Կարևոր ձեռքբերումներ: Հեռվից լավ լուրեր կստանաք: Առողջությունը կբարելավվի:

Կույս

Հաղորդակցվող կլինեք: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ, ակտիվորեն կօգտագործեք այն: Մտավոր աշխատանք է սպասվում: Ուշադրություն կդարձնեք հարազատների հետ գործերին: 9-11-ին քննադատական վերաբերմունք կձևավորվի սեփական նյութական վիճակի, գործընկերության, համատեղ բիզնեսի հանդեպ և կուզենաք ինչ-որ նոր բան անել, ինչը վատ կանդրադառնա ֆինանսական գործերի վիճակի, գնումների վրա, ֆինանսական դժվարությունների, բիզնեսի արգելակման կհանգեցնի:

12-15-ը բարենպաստ օրեր են: Կարևոր հանդիպումներ կլինեն ազդեցիկ անձանց հետ, հավանության կարժանանաք: Ուրախություն սիրելիների հետ, լավ նորություններ կստանաք  նրանցից:

Կշեռք

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր նյութական վիճակով, ուժեր կներդնեք այն բարելավելու համար, ակտիվ կլինեք բիզնեսում և առևտրի մեջ: 9-11-ին համագործակցության, բայց միաժամանակ նաև անձնական շահի ձգտումը, գործընկերների վրա ճնշումներ գործադրելը հուզական դիմադրության կհանդիպեն, կոնֆլիկտների պատճառ կդառնան: Ստիպված եք լինելու մեծ ուժեր ծախսել հարաբերությունները կարգավորելու համար: Զգայուն, սենտիմենտալ լինելը կխանգարեն նպատակին հասնելուն:

12-15-ը լավ օրեր են ֆինանսական գործերի ու բիզնեսի համար: Տանը՝ բարեկեցության աճ, կարևոր ձեռքբերումներ: Կարևոր միջոցառումներ կկազմակերպեք տանը:

Կարիճ

Շարունակվում է Կարիճի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս, ինքնահաստատման համար ունակությունները դրսևորելիս: 9-11-ին՝ շփման մեջ, գործընկերային հարաբերություններում դժվարությունները, հասկացողության և ներողամտության պակասը խնդիրներ կստեղծեն աշխատանքի մեջ ու կոնկրետ գործերում: Աշխատավայրում կաճի կոնֆլիկտայնությունը: Առողջական վիճակի վերաբերյալ կասկածներ կառաջանան:

12-15-ը բարենպաստ օրեր են: Անձնական գործերում հաջողակ կլինեք, հեղինակությունը կաճի, անհրաժեշտ գիտելիքներ ձեռք կբերեք, կարևոր նորություններ կստանաք:

Աղեղնավոր

Կմեծանա զանազան պատահականություններից կախվածությունը, տեղի ունեցող ամեն ինչ չէ, որ բացատրելի կլինի: 9-11-ին անձնական շահին ու նպատակներին հասնելու մեջ եսասեր լինելու հակվածությունը, ուզածին ամեն գնով հասնելու ցանկությունը ընկերների ու կոլեկտիվի հետ հարաբերություններում խնդիրներ կստեղծեն: Հնարավոր է չնկատեք շահավետ առաջարկներն ու հեռանկարները: Խնդիրներ սիրային հարաբերություններում:

12-15-ին իրադարձությունների բարենպաստ ընթացքի շնորհիվ հաջողակ կլինեք ֆինանսական գործերում: Հարկերի, պարտքերի հետ կապված խնդիրների լուծում:

Այծեղջյուր

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ ուշադրության շրջան է: Սերտ կապեր ընկերների հետ: 9-11-ին ընտանեկան խնդիրները, հոգսերը, հարազատների հետ կոնֆլիկտները, անինքնավստահ լինելը անձնական նպատակներին, նյութական շահի հասնելու գործերում ձգձգումների պատճառ կդառնան: Հնարավոր է վատանան ղեկավարության հետ հարաբերությունները: Հնարավոր է զրկվեք աջակցությունից, բարի վերաբերմունքից:

12-15-ը հաջող օրեր են: Լավ առաջարկներ ու հեռանկարներ կհայտնվեն: Աջակցություն և օգնություն կստանաք կազմակերպություններից կամ ազդեցիկ անձանցից:

Ջրհոս

Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ցանկություն կունենաք: 9-11-ին անհանգստությունը, շտապողականությունը, անտեղի գործողությունները, կենտրոնանալ չկարողանալը ցանկություններն իրագործելու հարցում անհաջողությունների պատճառ կդառնան: Կվատանան ազդեցիկ անձանց հետ հարաբերությունները: Չիրագործված խոստումներ:

12-15-ին զգայուն լինելն ու կանխազգացումը կօգնեն հասնել նպատակներին: Հաջողակ կլինեք: Շրջապատողների կողմից կարժանանաք բարյացակամ վերաբերմունքի: Աջակցություն՝ կարևոր անձանցից:

Ձկներ

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցուցադրել ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 9-11-ին սեփական նյութական, զուտ պրակտիկ շահի հետևից ակտիվ, սակայն անհեռանկարային վազքի պատճառով կարող են փչանալ գործնական կամ սիրային հարաբերությունները: Հնարավոր են խանդի պահեր: Անհաջողություններ համատեղ բիզնեսում:

12-15-ին հաջողակ կլինեք կազմակերպությունների հետ գործերում: Ազդեցիկ անձանց կողմից հավանության կարժանանաք ու աջակցություն կստանաք: Հեռվից լավ լուրեր են սպասվում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 34, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   789 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ