...

Նստեք՝ երկուս

Նստեք՝ երկուս

«Իրատես» թերթը գրում է. «Արցախը 5 մլրդ դոլարով ծախելու վերաբերյալ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի աղմկահարույց հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը չի հերքում։ Իսկ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն էլ հաստատեց, որ ադրբեջանցի իր պաշտոնակցի հետ հանդիպում եղել է, բայց փակագծերը չբացեց, իսկ մեզ բավականին հետաքրքիր մանրամասն հայտնի դարձավ դարի այս գործարք-խայտառակությունից։

Մեր տեղեկություններով՝ երբ Արթուր Վանեցյանն իմացել է ծրարի բովանդակության և վարչապետի՝ այն հաճույքով ընդունելու փաստի մասին, իշխանության որոշ բարձրաստիճան դեմքերի հետ փորձել է մտնել Փաշինյանի աշխատասենյակ և ձերբակալել նրան։ Թե ինչու այդ գործողությունը ԱԱԾ նախկին տնօրենը չի իրականացրել, մեր աղբյուրը չմանրամասնեց, բայց ակնհայտ է, որ ձերբակալելու համար ազգային անվտանգության տնօրենն առնվազն հիմնավոր փաստարկներ է ունեցել»:

«ՉԻ». Պարզապես հետաքրքիր է՝ ի՞նչ խթանիչներ է պետք օգտագործել այսպիսի լուր գրելու համար: Սովորականները դժվար թե այսպիսի էֆեկտ տան:

Հիշեցնենք, որ ըստ Մինասյանի՝ դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբեր ամսին: Այսինքն՝ Վանեցյանը հոկտեմբեր ամսին իմացել է, որ Փաշինյանին առաջարկվել է 5 միլիարդ դոլար կաշառք, նա համաձայնվել է, բայց պարզ չէ, թե երբ է Վանեցյանը փորձել ձերբակալել վարչապետին: Դրանից հետո Վանեցյանը ևս 11 ամիս պաշտոնավարել է: Փաստորեն, ըստ թերթի, իրեն ձերբակալելու անհաջող փորձ կատարողին Փաշինյանը ևս 11 ամիս պահել է ԱԱԾ տնօրենի պաշտոնում:

Անհասկանալի է, թե այսպիսի արտահոսքեր կազմակերպելով՝ ում են ավելի շատ վնասում: Այս բովանդակությամբ լուրից ավելի շատ տուժում է Վանեցյանը, քան Փաշինյանը: Փորձել է ձերբակալել, չի հաջողվել, բայց շարունակել է պաշտոնավարել՝ ընթացքում երբեմն նաև հրապարակային իր գոհունակությունը արտահայտելով վարչապետի հետ աշխատանքի վերաբերյալ:

Ամեն դեպքում, պատվիրատուները պետք է ավելի ուշադիր լինեն: Բան են պատվիրում, բայց դասական կոստյումի փոխարեն իրենց ծաղրածուի հանդերձանք են հրամցնում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   975 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ