...

Օգոստոսի 10-16-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Օգոստոսի 10-16-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: 10-11-ին՝ անսպասելի կամ անհաջող ծախսեր նորաձև իրեր գնելիս: Խուսափեք կորուստներից: 

12-16-ին կամքի ուժը կաճի, հնարավորություն կունենաք ինքնադրսևորվել հասարակական գործերում կամ սիրելիի հետ հարաբերություններում: Ծրագրերն ու նախաձեռնությունները հեշտությամբ կյանքի կոչելու շանս կլինի: Առաջ գնալու համար բավականաչափ ուժ կունենաք:

Ցուլ

Ստիպված եք լինելու ավելի մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 10-11-ին ազատության ծարավը և որոշումներ կայացնելիս իմպուլսիվությունը կարող են արգելակել գործերը կամ ընտանիքում տհաճ խոսակցությունների պատճառ դառնալ:

12-16-ին տնային գործերի հետ կապված ցանկություններն ու երազանքները կարող են ինքնաբերաբար, առանց մեծ ջանքեր գործադրելու իրականանալ: Ընտանեկան խնդիրներին անսպասելի ճիշտ լուծումներ կգտնվեն:

Երկվորյակ

Շփվող կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ ու կաշխատեք ինֆորմացիայի հետ: Մտավոր աշխատանք է սպասվում: Ուշադիր կլինեք հարազատների, հարևանների, գործընկերների գործերին: 10-11-ին խուսափեք առանց բավականաչափ ինֆորմացիայի շտապողական եզրակացություններ անելուց ու որոշումներ ընդունելուց: Անսպասելի իրադարձությունը կարող է խանգարել հանդիպումներին: Զգույշ եղեք ուղևորությունների ժամանակ:

12-16-ին նորությունների ու գաղափարների ակտիվ փնտրտուքը կարող է հաջող կապերի ու ծանոթությունների հանգեցնել: Հասարակական գործերի լավ արդյունքներ:

Խեցգետին

Գործնական կլինեք, մեծ հետաքրքրություն կցուցաբերեք նյութական վիճակին, կփորձեք բարելավել այն: Ակտիվություն՝ բիզնեսի և առևտրի մեջ: 10-11-ին ֆինանսական գործերում և գնումներ անելիս նյարդային լինելը, իմպուլսիվությունը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի: Այս օրերին վտանգավոր կլինի ոչ հուսալի գործընկերների հետ գործ ունենալը, արագ հարստանալու ուղիներ փնտրելը:

12-16-ին անձնական ակտիվության շնորհիվ ֆինանսական գործերում կկարողանաք հաջողության հասնել: Կոնկրետ նպատակի հասնելու հնարավորություն:

Առյուծ

Շարունակվում է Առյուծի ամիսը: Դա ձեզ ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս: 10-11-ին՝ ոչ գործնական մտածողություն և անիրատեսական գաղափարներ: Ուրիշների խորհուրդները լսելու անկարողություն: Անզգույշ խոսքն ու գործողությունը կարող են խանգարել աշխատանքին ու փչացնել ղեկավարության հետ հարաբերությունները:

12-16-ին սկզբունքայնությունն ու լավատեսությունը կօգնեն անձնական խնդիրները լուծելիս: Կհետաքրքրվեք արտասահմանցիների հետ գործերով կամ արտերկրից ստացած տեղեկատվությամբ:

Կույս

Դժվարություններ կծագեն գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Անսպասելի հոգսեր առաջ կգան, որոնք կշեղեն անձնական գործերից: 10-11-ին՝ իրերի հանդեպ անիրատեսական հայացք, անիրագործելի գաղափարներ: Անկատար խոստումներ՝ ազդեցիկ անձանց կողմից: Ձգձգումներ արտասահմանի հետ կապված գործերում:

12-16-ին խնդիրներն ինքնաբերաբար կլուծվեն կամ դրական փոփոխություններ կնշմարվեն: Ինչ-որ գաղտնիքներից կկարողանաք գլուխ հանել:

Կշեռք

Նորի և հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Սերտ կապեր ընկերների հետ: 10-11-ին անսպասելի իրադարձությունը կարող է խանգարել նոր ծրագրերին ու գաղափարներին: Խնդիրներ կծագեն ընկերների կամ կազմակերպությունների հետ: Զգույշ է պետք լինել ուղևորությունների ժամանակ և էլեկտրականության հետ աշխատելիս:

12-16-ին՝ հաջող համագործակցություն ընկերների կամ կազմակերպությունների հետ: Լավ նորություններ և առաջարկներ: Օգնություն՝ հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կունենաք:

Կարիճ

Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 10-11-ին նյարդայնությունը, իմպուլսիվությունը, սեփական անձի մասին մեծ կարծիքը, ակտիվ, սակայն էքստրավագանտ մարդկանց հետ ընկերությունը կամ համատեղ գործերը ջանքերի կորուստ կլինեն: Հակասական վերաբերմունք կցուցաբերեք ուրիշի կարծիքի հանդեպ:

12-16-ին բարձր աշխատունակությունն ու նպատակասլացությունը կօգնեն հասնել կարևոր նպատակին կամ դրա ուղղությամբ ճիշտ քայլեր անել: Առողջական վիճակի բարելավում:

Աղեղնավոր

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 10-11-ին անսպասելի իրադարձությունները կարող են խախտել աշխատանքի հետ կապված ծրագրերը: Ազդեցիկ անձանց կողմից անհրաժեշտ աջակցության բացակայություն:

12-16-ին հաջողակ կլինեք ու լավ տրամադրություն կունենաք: Ցանկությունների իրագործում: Ռոմանտիկ հարաբերությունների հաջող ընթացք: Մասնակցություն հետաքրքիր միջոցառումների: Վառ ինքնադրսևորվելու հնարավորություն կլինի:

Այծեղջյուր

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ ստիպված եք լինելու գործ ունենալ ձեզանից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 10-11-ին կասկածամտությունը, ինքներդ ձեր մասին ունեցած կարծիքը կարող են խանգարել ծրագրերին: Մեքենաների ու էլեկտրականության հետ աշխատելիս զգույշ եղեք: Համատեղ գործերի վատ արդյունքներ:

12-16-ին տնային գործերում ակտիվությունը խնդիրների լուծման կամ տանը դրական փոփոխությունների կհանգեցնի: Անձնական շահի զգացում:

Ջրհոս

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 10-11-ին ուրիշի կարծիքը չընդունելը վատ կանդրադառնա աշխատանքի և ընտանեկան հարաբերությունների վրա: Գործընկերներն անհասկանալի վարք կդրսևորեն:

12-16-ին հեշտությամբ շահավետ կապեր կհաստատեք, հաջող գնումներ կանեք, լավ հանդիպումներ կլինեն: Օգնություն հարազատներից: Գործնական հարաբերությունների բարելավում:

Ձկներ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շրջան է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 10-11-ին աշխատանքային անսպասելի նորություններ և ուղևորություններ: Հնարավոր է՝ ստիպված լինեք հոգ տանել հարազատների և ընկերների մասին:

12-16-ին՝ հաջող նախաձեռնողականություն ֆինանսական գործերում, գործնականություն և անձնական շահի զգացում: Կատարված աշխատանքից գումար կստանաք: Հնարավոր է՝ ամրապնդեք ու բարելավեք առողջությունը:

«Չորրորդ իշխանություն», թիվ 21, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1111 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ