...

Օգոստոսի 17-23-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Օգոստոսի 17-23-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Այս շաբաթ վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը, ավելի շատ հոգսեր առաջ կգան տանը, կծանրաբեռնվեք աշխատանքով: 17-19-ը լավ ժամանակ է ֆինանսական գործերում ու բիզնեսում նախաձեռնող լինելու համար: Հեշտությամբ կլուծվեն գումարային խնդիրները, հաջողակ կլինեք, հարազատները կաջակցեն:

20-23-ին կհիասթափվեք ձեր հնարավորություններից, ծրագրերը կխախտվեն: Ծանր պարտականությունները կարող են խանգարել անձնական ծրագրերին կամ մեծ ուժեր կխլեն: Անհասկացողություն, սառնություն ղեկավարության կողմից:

Ցուլ

Աստիճանաբար կնվազեն ընտանեկան խնդիրներն ու հոգսերը, և ուժերի վերելքի հաջող շրջան կսկսվի: 17-19-ին անսպասելի հանդիպումներն ու ծանոթությունները հետաքրքիր և օգտակար կլինեն: Անսպասելի կլուծվեն հարազատների հետ կապված խնդիրները: Ինքնատիպ վարքն ու գաղափարները համակրանք կառաջացնեն: Հնարավոր են տրամադրության կտրուկ տատանումներ:

20-23-ին ուժերի, ինքնավստահության, լավատեսության պակաս կզգաք: Ղեկավարությունը սահմանափակումներ կմտցնի: Հստակ ծրագրերի բացակայություն:

Երկվորյակ

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի ընտանեկան խնդիրներին հատուկ ուշադրություն դարձնելու շրջանը: 17-19-ին անսպասելի իրադարձությունները դեպի լավը կփոխեն ֆինանսական գործերի վիճակը: Բիզնեսում հեշտությամբ կթաքցնեք ձեր ծրագրերն ու կշահեք դրանից: Կվերադարձնեն պարտքերը:

20-23-ին կարող են արգելակվել նոր նախաձեռնություններն ու գործերը: Ստիպված եք լինելու շեղվել սեփական ծրագրերից ընկերներին օգնելու համար: Խնդիրներ՝ համատեղ գործերում, համատեղ գումարից օգտվելիս:

Խեցգետին

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունն աստիճանաբար կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 17-19-ին՝ գործողություններում անկախության ցանկություն, գործերի ընթացքը փոխելու ձգտում: Սեփական անձին ուշադրություն հրավիրելու, համակրանք առաջացնելու ունակություն: Ակտիվ կլինեք հասարակական գործերում: Աջակցություն կստանաք ընկերներից:

20-23-ին իրադարձությունների անհաջող ընթացքը, մրցակիցները կարող են խանգարել գործերին, կարևոր ծրագրերի իրագործմանը: Դժվարություններ կունենաք ղեկավարության և ենթակաների հետ շփումներում: Գործընկերների կողմից գործերի արգելակում:

Առյուծ

Վերջանում է Առյուծի ամիսը, և անձնական գործերի հանդեպ հետաքրքրությունը փոխարինվում է նյութական վիճակի հանդեպ հետաքրքրությամբ: 17-19-ին՝ ծրագրերի կտրուկ փոփոխություն, ինտուիցիայով ուղղորդված գործողություններ: Կարևոր գործերում, աշխատանքի մեջ փոփոխությունների կձգտեք: Անսպասելի գործողություններ ենթակաների, ղեկավարության կողմից, որոնք կօգնեն որոշակի խնդիրներ լուծելիս:

20-23-ին ծանր աշխատանքն ու պարտականությունները կարող են զրկել սեփական անձի հանդեպ հավատից ու լավատեսությունից: Ձգձգումներ են սպասվում ազդեցիկ անձանց կողմից խոստումները կատարելու մասով:

Կույս

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և օգոստոսի 22-ից սկսվում է Կույսի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական նախաձեռնության աճ կբերի: 17-19-ին՝ օգտակար նախաձեռնություններ և անսպասելի գաղափարներ: Կմասնակցեք հասարակական գործերին: Անսպասելի իրավիճակներ կամ առաջարկներ՝ կապված արտասահմանցիների կամ ազդեցիկ անձանց հետ:

20-23-ին մեծ ամբիցիաները, խիստ, կոշտ տրամադրվելը չեն թողնի հասնեք ցանկալի արդյունքներին: Կոլեկտիվ հետաքրքրություններից կախման մեջ կընկնեք: Համատեղ գործերի կանգ:

Կշեռք

Վերջանում է նորությունների ու փոփոխությունների շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 17-19-ին ֆինանսական, պրակտիկ, մասնագիտական գործերում ինչ-որ բան հիմնովին փոխելու ցանկություն կառաջանա: Սակայն ճիշտ ընտրություն կատարելու համար պետք է առավելագույնս զգույշ և ուշադիր լինել: Աջակցություն՝ բիզնեսում: Ուշադիր եղեք ճանապարհին:

20-23-ին ընտանիքում դժվար պարտականությունները, հարազատների հետ շփումներում ջերմության պակասը տանը վեճերի ու դժգոհության պատճառ կդառնան: Ինքնավստահ չեք լինի: Խուսափեք համագործակցությունից:

Կարիճ

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը, և սկսվում է նոր գաղափարների, զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 17-19-ին գործընկերային հարաբերություններում անկանխատեսելի կլինեք, ինչը կարող է նոր գաղափարների և ծրագրերի ծնունդ տալ: Ազդեցիկ անձանց կամ արտասահմանցիների հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորություն կստեղծվի: Անակնկալներ՝ գործընկերության մեջ:

20-23-ին խնդիրներ կունենաք աշխատավայրում կամ ծանր աշխատանք: Նույնիսկ հասարակ գործերն ավարտելու համար պետք է մեծ ջանքեր գործադրեք: Գիտելիքների կամ տեղեկատվության պակաս կլինի: Ձգձգումներ հանդիպումների, ուղևորությունների ժամանակ:

Աղեղնավոր

Սկսվում է որոշակի հույսերի և ծրագրերի իրագործման շրջանը: 17-19-ին՝ անսպասելի փոփոխություններ՝ աշխատանքի մեջ կամ ինքներդ կկամենաք ինչ-որ բան փոխել նրանում: Շահի հանդեպ լավ հոտառություն: Համատեղ գործերի ու բիզնեսի լավ արդյունքներ: Հնարավոր է առողջության անսպասելի բարելավում: Շահավետ առաջարկներ: Հաջող ֆինանսական գործողություններ են սպասվում:

20-23-ին՝ անօգուտ ակտիվություն ֆինանսական գործերում: Անձնական ծրագրերն իրագործելու համար գումարի պակաս կունենաք, ինչի պատճառով անինքնավստահ կլինեք: Մոլախաղերն ու ռիսկային սպեկուլյացիաները կարող են սնանկացնել:

Այծեղջյուր

Այս շաբաթ վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 17-19-ին գործողություններում ազատության ձգտումը, իշխանություն բանեցնելու, առաջատար լինելու ցանկությունը և՛ գործնական, և՛ սիրային հարաբերություններում փոփոխություններ կբերի: Նոր գործընկերներ գտնելու հնարավորություն: Ձեր մասին լավ տպավորություն ստեղծելու ունակություն:

20-23-ին՝ սահմանափակումներ, դժվարություններ ինքնարտահայտման մեջ: Տնային գործերը մեծ ուժեր ու ժամանակ կխլեն: Ինքնավստահ չեք լինի: Սառը հարաբերություններ կծագեն հարազատների հետ:

Ջրհոս

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 17-19-ին տանը և գործերում կարգուկանոն հաստատելու, ինչ-որ բան փոխելու անսպասելի անհրաժեշտություն կառաջանա: Գնումներ կկատարեք տան համար: Հոգ կտանեք ձեր առողջության մասին, կբարելավեք այն: Որոշ ընտանեկան խնդիրներ կլուծվեն:

20-23-ին՝ ձգձգումներ հանդիպումների և ուղևորությունների ժամանակ: Անհրաժեշտ տեղեկատվության բացակայություն: Անսպասելի նոր հոգսերն ու պարտականությունները նյարդայնություն կառաջացնեն, հնարավոր են վեճեր:

Ձկներ

Վերջանում է աշխատանքով և հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հուզել շրջապատողների հետ հարաբերությունները: 17-19-ին՝ տարօրինակ հանդիպումներ, անսպասելի վարք հարազատների կողմից: Անակնկալ, բայց հաջող ուղևորություններ: Կարևոր տեղեկատվություն կստանաք: Կմեծանա համոզելու, համակրանք առաջացնելու ունակությունը: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կստեղծվի:

20-23-ին հին պարտքերը, հին կոլեկտիվ գործերը, ընկերները կարող են վատ ազդել ֆինանսական գործերի վրա: Բիզնեսում սահմանափակումների, արգելակումների շրջան է: Դաժան մրցակցություն է սպասվում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 22, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   929 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ