...

Օգոստոսի 24-30-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Օգոստոսի 24-30-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Մտավոր և ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 24-27-ին ընտանեկան հարաբերություններում լարվածությունը վատ կանդրադառնա աշխատանքի, մասնագիտական գործերի, ղեկավարության հետ շփումների վրա: Տան կարիքները հոգալու համար անհաջող ծախսեր կանեք:

28-30-ին՝ աշխատավայրում ղեկավարության հետ գործերի կարգավորում: Անձնական հեղինակության աճ: Լավ առաջարկներ կստանաք: Դիրքերի ամրապնդում: Առողջության բարելավում:

Ցուլ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: 24-27-ին անկեղծ չեք լինի հարաբերություններում, անհաջող ուղևորություններ ու ծանոթություններ: Կարևոր անձանց կամ արտասահմանցիների հետ հարաբերությունները կփչանան: Արտասահմանի հետ կապված գործերի ձգձգում:

28-30-ին՝ երեխաներին ու սիրելիին վերաբերող լավ նորություններ: Հաջող կարճատև ուղևորություններ: Հաճելի հանգիստ: Շահավետ բանակցություններ ազդեցիկ անձանց հետ:

Երկվորյակ

Մեծ ուշադրություն պետք է դարձնեք տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 24-27-ին՝ դժվարություններ ֆինանսական գործերում ու բիզնեսում: Ֆինանսական կախվածության մեջ կընկնեք: Չնախատեսված ծախսեր են սպասվում: Գումարի պատճառով վեճեր կլինեն:

28-30-ին՝ տանը գործերի բարելավում, լավ փոփոխություններ ընտանիքում: Տանը կարևոր միջոցառումներ են սպասվում: Անսպասելի դրամական մուտքեր:

Խեցգետին

Հաղորդակցվող կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ, կկիրառեք այն: Մտավոր աշխատանք շատ կլինի, ուշադրություն կդարձնեք հարազատների գործերին: 24-27-ին՝ խնդիրներ կծագեն հարաբերություններում ուրիշի կարծիքի կամ զգացմունքների հանդեպ անուշադրության պատճառով: Կզբաղվեք միայն ձեզանով: Ցցուն վարք, անհրաժեշտ աջակցության բացակայություն ազդեցիկ անձանց կողմից:

28-30-ին՝ լավ համագործակցություն, հաջողություններ տեղեկատվության հետ աշխատելիս, անհրաժեշտ գիտելիքների ձեռքբերում: Հաջող ուղևորություններ: Հարազատների հետ համագործակցություն:

Առյուծ

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր նյութական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կներդնեք: 24-27-ին ցրվածությունը, սենտիմենտալությունը, կասկածամտությունը կխանգարեն աշխատանքի մեջ և գործերում հաջողության հասնելուն: Ձգձգումներ գումար ստանալու հարցում: Հնարավոր է ստիպված լինեք հոգ տանել սեփական առողջության կամ ուրիշների մասին:

28-30-ին՝ հաջողություններ պրակտիկ և ֆինանսական գործերում: Արդյունավետ աշխատանք: Հաջող գործնական ուղևորություններ:

Կույս

Շարունակվում է Կույսի ամիսը: Դա ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս: 24-27-ին հասարակական գործերը, ուրիշների առաջ ունեցած պարտավորությունները կարող են խանգարել անձնական ծրագրերին: Միջոցառումներին կամ գործերին պարտադիր մասնակցելու անհրաժեշտություն կլինի, ինչի ցանկությունը չեք ունենա: Ստիպված եք լինելու պաշտպանել ձեր սկզբունքները:

28-30-ին՝ լավատեսություն, հաջողություններ անձնական գործերում: Հաջող հանդիպումներ ու բանակցություններ: Սիրելի մարդկանց հետ լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:

Կշեռք

Դժվարություններ կծագեն գործերը ծրագրելիս և կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Անսպասելի հոգսեր կհայտնվեն, որոնք կշեղեն անձնական գործերից: 24-27-ին տանը կարևոր գործերը կարող են վատ անդրադառնալ աշխատանքի վրա: Ստիպված եք լինելու գլուխ հանել իրավաբանական գործերից ու օրենքներից: Վեճեր կծագեն ազդեցիկ անձանց հետ:

28-30-ին՝ ընտանիքում գործերի անսպասելի բարելավում, լավ նորություններ ու հաճելի հանդիպումներ տանը: Հաճելի հանգիստ կանցկացնեք ընտանիքի հետ մեկտեղ:

Կարիճ

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Սերտ կապեր ընկերների հետ: 24-27-ին ծախսեր կանեք ուղևորությունների վրա: Շատ կլինեն անպիտան, շեղող տեղեկություններն ու հանդիպումները: Չեն կատարվի խոստումները: Կարգելակվեն արտերկրի հետ կապված գործերը: 

28-30-ին՝ լավ ուղևորություններ, հանդիպումներ ու նորություններ: Հետաքրքիր գաղափարներ ու առաջարկներ: Շահավետ գործեր ընկերների կամ կազմակերպությունների հետ:

Աղեղնավոր

Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 24-27-ին՝ չնախատեսված ծախսեր, որոնք հնարավոր է կապված լինեն կարևոր միջոցառումների հետ: Հարկերի կամ համատեղ բիզնեսի հետ կապված խնդիրներ: 

28-30-ին ֆինանսական գործերի, բիզնեսի բարելավում: Լավ գնումներ: Գումարի շնորհիվ կկարողանաք առաջ մղել գործերն ու անձնական ծրագրերը:

Այծեղջյուր

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 24-27-ին սեփական անձի մասին մեծ կարծիքը կխանգարի գործնական կամ անձնական հարաբերություններին: Չեք հասկանա ուրիշների զգացմունքներն ու տրամադրությունը:

28-30-ին՝ լավատեսական մոտեցում, ազդեցիկ անձանցից աջակցություն ու հավանություն կստանաք: Լավ լուրեր՝ արտերկրից: Հրաշալի առաջարկներ կստանաք:

Ջրհոս

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պետք է բախվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 24-27-ին հնարավոր է վատանան հարաբերություններն աշխատավայրում: Երազկոտությունը, պրակտիկ չլինելը, անիրատեսական ծրագրերը կխանգարեն գործերում լավ արդյունքների հասնելուն:

28-30-ին՝ լավ կռահողականություն և ինտուիցիա: Հին խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք: Հաջողություններ կունենաք համատեղ գործերում: Շահի հանդեպ լավ հոտառություն կցուցաբերեք:

Ձկներ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 24-27-ին՝ ընկերների հետ շփումները, հասարակական գործերը կխանգարեն սիրելի մարդկանց հետ հետաքրքիր անձնական հանդիպումներին: Հնարավոր են ծախսեր միջոցառումներ, հանդիպումներ կազմակերպելու համար:

28-30-ին ընկերական կապեր կհաստատեք ազդեցիկ անձանց հետ: Գործընկերների հետ բանակցություններից հետո նոր գաղափարներ ու ծրագրեր կունենաք: Շրջապատողները բարյացակամ վերաբերմունք կցուցաբերեն ձեր հանդեպ:

«Չորրորդ իշխանություն», թիվ 23, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   748 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ