...

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Գործեր ու հոգսեր են սպասվում: Մեծ ջանքեր պիտի գործադրեք գործերն ավարտին հասցնելու համար: 31-5-ին՝ անսպասելի հաջողություններ պրակտիկ, ֆինանսական գործերում ու բիզնեսում: Աշխատանքում լավ փոփոխություններ են սպասվում: Բայց 1-3-ին խնդիրներ կարող են ստեղծվել ընտանեկան հարաբերություններում: Տնային հոգսերը կարող են խանգարել անձնական ծրագրերին կամ կարևոր գործերին:

4-5-ին կարգուկանոն կհաստատեք գործերում ու տանը: Հանդիպումներ, հարաբերությունների բարելավում հարազատների հետ: Առողջության ամրապնդում, լավ տրամադրություն, գրավչության աճ:

Ցուլ

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 31-5-ին՝ ինքնատիպ վարք: Հեղինակության աճ, ճանաչում: Մեծ ազատության ձգտում: Անձնական ծրագրերն իրագործելու անսովոր հնարավորություններ կընձեռվեն: Բայց 1-3-ին կարող է անհանգստացնել ազդեցիկ անձանց կողմից անհրաժեշտ աջակցության բացակայությունը:

4-5-ին՝ թեթևության զգացում, ուրախություն շփումներից: Լավ ինքնադրսևորվելու, ճանաչման հասնելու ունակություն: Մասնակցություն հաճելի միջոցառումների: Բիզնեսի կամ հանգստի հետ կապված հաջող ուղևորություններ:

Երկվորյակ

Մեծ ուշադրություն կխլեն ընտանեկան հոգսերն ու հարազատների հետ գործերը: Հետաքրքրություն կառաջանա ընտանիքում զբաղեցրած դիրքի հանդեպ: 31-5-ին կուժեղանա կանխատեսման ունակությունը: Որոշակի հաջողություններ կունենաք, որոնք թույլ կտան լուծել հին խնդիրները: Լավ նորություններ ու փոփոխություններ կկատարվեն ընտանիքում: 1-3-ին՝ ֆինանսական գործերում ու բիզնեսում դժվարություններ են սպասվում: 

4-5-ին՝ ֆինանսական գործերի բարելավում, հատկապես՝ ընտանեկան ծախսերի հետ կապված հարցերում: Հաջող գնումներ տան համար: Կարևոր հանդիպումներ ու բանակցություններ ընտանիքում, հարազատների հետ:

Խեցգետին

Հանդիպումներ ու զրույցներ: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 31-5-ին՝ ինքնատիպ մտածողություն ու վարք: Նոր ընկերական հարաբերություններ կհաստատեք, կհանդիպեք հետաքրքիր մարդկանց հետ: Լավ լուրեր կստանաք: Անսպասելի ուղևորություններ են սպասվում: Հաջողակ կլինեք ընկերների ու կազմակերպությունների հետ գործերում: 1-3-ին հնարավոր են խնդիրներ ու հիասթափություն սիրային հարաբերություններում, ջերմության պակաս:

4-5-ին՝ հարաբերությունները բարելավելու հնարավորություն: Հաճելի հանդիպումներ ու զրույցներ: Դիվանագիտություն ու նրբանկատություն կդրսևորեք շփումների ժամանակ: Գրավչության աճ:

Առյուծ

Ձգտում դեպի նյութական շահը, ֆինանսական վիճակը բարելավելու ցանկություն: 31-5-ը հաջող օրեր են: Հաջողակ կլինեք ֆինանսական ու մասնագիտական գործերում: Հետաքրքիր իրադարձություններ բիզնեսում: Ֆինանսական աջակցություն ստանալու հնարավորություն: Բայց 1-3-ին հարաբերություններում սառնության ու խնդիրների կբախվեք: Հնարավոր է վատանա առողջությունը: Բարձր հուզականություն:

4-5-ին՝ ֆինանսական գործերում լավ հոտառություն, բարձր էսթետիկ ճաշակ: Բիզնեսում լավ համաձայնությունների հասնելու հնարավորություն կունենաք:

Կույս

Շարունակվում է Կույսի ամիսը: Զբաղվածություն անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում դիրքերի ամրապնդում, կծրագրեք ձեր զարգացումը: 31-5-ին՝ ինքնատիպ վարք: Անկախության ծարավ: Մեծ ուժ ու պոտենցիալ ձեռք կբերեք անձնական զարգացման համար: Անձնական ծրագրերն ու խնդիրները լուծելու համար անսովոր հնարավորություններ կստեղծվեն: 1-3-ին՝ խնդիրներ կունենաք ընկերների, կոլեգաների հետ հարաբերություններում: Տնային հոգսերը կխանգարեն աշխատանքին:

4-5-ին լավ լուրեր կստանաք հարազատ ու սիրելի մարդկանցից:

Կշեռք

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն: 31-5-ին ինտուիցիան օգնության կհասնի բարդ իրավիճակներում, թույլ կտա լուծել խնդիրները: Անսպասելի հաջողություններ: Գործողություններում ազատություն, ինչը կօգնի նոր կենսափորձ ձեռք բերել: Հաջողություններ համատեղ գործերում ու հարկերի հետ կապված հարցերում: Բայց 1-3-ին հնարավոր են խնդիրներ ղեկավարության հետ հարաբերություններում: Տնային հոգսերը կարող են խանգարել սեփական գործերին, աշխատանքին:

4-5-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք, հաջողություններ առևտրի մեջ, անձնական շահի հանդեպ լավ հոտառություն: Կարևոր անձանց հետ հարաբերությունների բարելավում:

Կարիճ

Բոլոր գործերում նորի ձգտում առաջ կգա, անհրաժեշտություն կառաջանա համագործակցել ընկերների հետ: 31-5-ին մեծ ճանաչում ձեռք կբերեք ընկերների շրջանում և կոլեկտիվում: Նոր ու հետաքրքիր հարաբերություններ կհաստատեք, սիրային արկածներ են սպասվում: Լավ նորություններ ու առաջարկներ կստանաք: Բայց 1-3-ին հնարավոր են դժվարություններ ուղևորությունների և բանակցությունների ժամանակ:

4-5-ին հետաքրքիր նորություններ են սպասվում ընկերներից ու կազմակերպություններից: Հաջողություններ արտասահմանցիների և արտերկրի հետ կապված գործերում:

Աղեղնավոր

Ծրագրերի իրագործման ու դիրքերի ամրապնդման համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 31-5-ին՝ լավ փոփոխություններ, անսպասելի հաջողություններ աշխատանքի մեջ, պրակտիկ գործերում: Անձնական ծրագրերն իրագործելու անսովոր հնարավորություններ կլինեն: Քաղաքական ու հասարակական գործունեության մեջ սպասվում են հաջողություններ: 1-3-ին՝ խնդիրներ կծագեն ֆինանսական գործերում:

4-5-ին՝ բիզնեսում գործերի, ընտանեկան բյուջեի բարելավում: Անձնական շահի գիտակցում, ուրիշների տրամադրությունն ու գործողությունները հասկանալու ունակություն: Համագործակցության լավ արդյունքներ:

Այծեղջյուր

Մեծ ինքնավստահություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 31-5-ին՝ ինքնատիպ, ստեղծագործական ինքնարտահայտում: Անսպասելի հաջողություններ: Ընկերների շրջանում ու կոլեկտիվում հեղինակության աճ: Հանդիպումներ կունենաք հետաքրքիր մարդկանց հետ: Անսպասելի լավ փոփոխություններ սիրելիների հետ հարաբերություններում: Բայց 1-3-ը անհաջող օրեր են գործնական հարաբերություններ հաստատելու տեսանկյունից: Լարվածություն ու սառնություն հարաբերություններում:

4-5-ին՝ գործընկերների հետ հարաբերությունների բարելավում: Հեշտ պայմանավորվելու հնարավորություն կլինի: Շահավետ առաջարկներ կստանաք: Հաջողություններ արտասահմանցիների ու արտերկրի հետ կապված գործերում:

Ջրհոս

Ծանր ու անկայուն շրջան է՝ փոփոխության ակնկալիքներով ու ընտրության պահերով: 31-5-ին անսպասելի և լավ փոփոխություններ տանը, ընտանեկան հարաբերություններում: Ընտանեկան բյուջեի բարելավում կամ որոշ ֆինանսական խնդիրների լուծում: 1-3-ին խնդիրներ կառաջանան աշխատանքում, հնարավոր են նաև առողջական խնդիրներ: Հարկադիր անգործություն:

4-5-ին՝ գործերում, աշխատավայրում դրական փոփոխություններ: Համատեղ գործերի լավ արդյունքներ, հաջողություններ բիզնեսում: Հարկերի, պարտքերի հետ կապված հարցերի կարգավորում: Առողջության բարելավում:

Ձկներ

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն կունենաք ուրիշներից: Նոր, հետաքրքիր ու շահավետ ընկերական հարաբերություններ կհաստատեք: Կհանդիպեք հետաքրքիր մարդկանց: Անսպասելի ուղևորություններ: Բայց 1-3-ին կարող է արգելակվել սիրային հարաբերությունների զարգացումը: Սահմանափակումներ, հեռանկարների բացակայություն:

4-5-ին սիրելիների հետ հարաբերությունների բարելավում: Դրական լուրեր նրանցից: Լավ բանակցություններ ու առաջարկներ: Ուրախություն կստանաք հարաբերություններից: Բարյացակամ վերաբերմունք՝ շրջապատողների կողմից:

«Չորրորդ իշխանություն», թիվ 24, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   679 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ