...

Օգոստոսի 3-9-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Օգոստոսի 3-9-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 3-6-ին անձնական արժանապատվության չափազանցված զգացումը, չափավորության պակասը խնդիրներ կստեղծեն գործերում և աշխատավայրում: Սխալների պատճառով կտուժի հեղինակությունը: Աջակցության բացակայություն:

7-9-ին՝ ուրախություն սիրելիի հետ շփումներից, հետաքրքիր զրույցներից: Մտավոր գործունեության կամ ուղևորությունների շնորհիվ սիրային հնարավորություններ կստեղծվեն: Բիզնեսում գործերի բարեհաջող ծրագրում:

Ցուլ

Մեծ ուշադրություն կխլեն ընտանեկան հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կմեծանա ընտանիքում զբաղեցրած դիրքի նկատմամբ հետաքրքրությունը: 3-6-ին այլոց հանդեպ անուշադրությունը, ուրիշի կարծիքը չընդունելը ինքնամեկուսացման, իրավիճակը սխալ հասկանալու պատճառ կդառնան: Լավատեսության ու վատատեսության միջև տատանվելու միտում: Հնարավոր է շահի համար զոհեք սկզբունքները:

7-9-ին՝ տնային գործերի հետ կապված բազմաթիվ զրույցներ, ընտանեկան խնդիրների լուծումների փնտրտուք: Կենցաղային հարցերով կարճատև ուղևորություններ:

Երկվորյակ

Շատ հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Կմեծանա հետաքրքրությունը տեղեկատվության հանդեպ: 3-6-ին՝ նոր խնդիրներ ու ծանր աշխատանք: Հնարավոր է՝ սխալ ընտրություն կատարեք կամ բիզնեսը վարելիս սխալ ծրագրեր կառուցեք: Բիզնեսն ընդլայնելիս զգուշություն ցուցաբերեք, խուսափեք պարտքերից: Հեռու մնացեք նաև ֆինանսական ու ֆիզիկական ռիսկերից:

7-9-ին՝ հետաքրքրություն կրթության հանդեպ, անհրաժեշտ տեղեկատվության փնտրտուք: Համատեղ գործունեություն հարազատների հետ: Արագ կռահողականություն: Կարևոր լուծումներ կգտնեք կամ ապագայի ծրագրեր կկազմեք:

Խեցգետին

Նյութական շահի ձգտում, կուզենաք բարելավել ձեր վիճակը: 3-6-ին՝ դժվարություններ հարաբերություններում, անորոշություն համագործակցության մեջ: Ձեզ համար կարևոր ինչ-որ բանի հասնելու մեծ հույսերն անժամանակ կլինեն: Անհրաժեշտ աջակցության բացակայություն:

7-9-ին՝ զբաղվածություն ֆինանսական գործերով: Աշխատավարձը մեծացնելու նպատակով ուսուցում կամ որակավորում կանցնեք: Ֆինանսական գործերի հաջող ծրագրում: Հաճախակի գործնական ուղևորություններ են սպասվում:

Առյուծ

Շարունակվում է Առյուծի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում դիրքերի ամրապնդում, զարգացման ծրագրավորում: 3-6-ին անհրաժեշտ աշխատանքն անելու համար ուժերն ու ժամանակը անբավարար կլինեն: Գործնական ակտիվության նվազում: Դժվարություններ կծագեն գործատուների հետ:

7-9-ին՝ հետաքրքրասիրություն, ինքնավստահություն, ակտիվություն, գաղափարների փոխանակում: Արագ կռահողականություն: Մտավոր ոլորտներում մրցակցության ոգի: Հաճախակի կշփվեք հարազատների հետ:

Կույս

Իրավիճակի նկատմամբ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 3-6-ին՝ փառասիրություն ու մեծ ամբիցիաներ, միաժամանակ կողքից վերահսկողությունը, ուրիշի ազդեցության տակ ընկնելը նյարդայնության պատճառ կդառնան: Իրավաբանական դժվարություններ, հարկերին առնչվող խնդիրներ կլինեն: Խնդիրներ կծագեն մտերիմ մարդկանց մոտ:

7-9-ին՝ գաղտնի հանդիպումներ: Բարձր զգայունակություն և ինտուիցիա: Գաղափարները հետաքրքիր կլինեն, բայց ոչ իրատեսական: Անհասկանալի իրավիճակներ հարազատների հետ:

Կշեռք

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը: Ընկերների հետ հաճախակի շփումների անհրաժեշտություն կլինի: 3-6-ին տանը նոր հոգսեր առաջ կգան, որոնք դժվարությամբ կլուծվեն: Գործերն ավարտին հասցնելու համար չափազանց անհանգիստ կլինեք, ժամանակի և ուժերի պակաս կզգացվի: Դժվարություններ ազդեցիկ անձանց աջակցությունը ստանալու հարցում: 

7-9-ին՝ ակտիվ շփումներ կունենաք ընկերների կամ կազմակերպությունների հետ: Կմեծանա հետաքրքրությունը գիտելիքների նկատմամբ: Ընկերների գործերով կարճատև ուղևորություններ կունենաք: Խնդիրների անսպասելի լուծում:

Կարիճ

Ծրագրերի իրագործման համար պայքարի, դիրքերի ամրապնդման շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 3-6-ին՝ գործնական ակտիվության արգելակում: Դժվարություններ ու կոնֆլիկտներ գործատուների հետ, աջակցության բացակայություն: Անհաջող հանդիպումներ ու բանակցություններ:

7-9-ին՝ շփումներ ու բանակցություններ մասնագիտական և ֆինանսական գործերով: Գործնական արժեք ունեցող գաղափարների փնտրտուք: Կապեր կստեղծվեն գործատուների հետ: Կարևոր գործնական որոշումներ ընդունելու ժամանակն է: Կհետաքրքրվեք քաղաքականությամբ:

Աղեղնավոր

Մեծ ինքնավստահություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 3-6-ին մեծ ամբիցիաները, առաջատար լինելու ձգտումը անհրաժեշտ նախապատրաստության բացակայության պայմաններում կարող են դժվարությունների հանգեցնել: Բիզնեսում և ֆինանսական գործերում էքստրավագանտ լինելու միտում: Հանուն շահի կզոհեք սկզբունքները:

7-9-ին կհետաքրքրվեք կրթությամբ և արտասահմանյան ամեն ինչով: Լավ ժամանակ է գիտելիքներն ընդլայնելու, վերապատրաստվելու համար: Իրավաբանական խնդիրների բարեհաջող լուծում: Աջակցություն կամ լավ խորհուրդներ կստանաք հեղինակավոր անձանցից:

Այծեղջյուր

Բարդ ու անկայուն շրջան է՝ փոփոխության սպասումներով և ընտրության պահերով: 3-6-ին՝ ծանր աշխատանքի և պատասխանատվության, անհանգստության շրջան է: Հակասություններ կառաջանան ընտանեկան ու մասնագիտական պարտականությունների միջև: Ընտանիքում կպաշտպանեք ձեր սկզբունքները: Ակտիվությունը կարող է անարդյունավետ լինել:

7-9-ին՝ համատեղ գործերին ու ֆինանսներին առնչվող հաճախակի շփումներ: Կարճատև գործնական ուղևորություններ: Ուժեղ ինտուիցիա՝ ֆինանսական գործերի կամ հասարակության մեջ ձեր զբաղեցրած դիրքի մասին: Ինչ-որ գաղտնիքներ կբացահայտեք:

Ջրհոս

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել շրջապատում կատարվող ամեն ինչին: Մեծ կախվածություն կունենաք ուրիշներից: 3-6-ին դժվարությունները, ուժերի ու ժամանակի պակասը կարող են արգելակել գործերը: Հնարավոր է՝ ստիպված լինեք հոգ տանել հարազատների կամ ուրիշների մասին: Անհաջող ուղևորություններ են սպասվում:

7-9-ին՝ համագործակցության, գործընկերության ակտիվ փնտրտուք: Համատեղ գործերով կարճատև ուղևորություններ: Կարևոր հանդիպումների կազմակերպում:

Ձկներ

Գործեր ու հոգսեր են սպասվում: Ձեռնարկած գործերն ավարտին հասցնելու համար շատ պիտի աշխատեք: 3-6-ին՝ վատատեսություն, հեռանկարների բացակայություն: Բիզնեսն ընդլայնելիս անհրաժեշտ է զգույշ լինել և խուսափել պարտքերից: Հնարավոր են ծախսեր:

7-9-ին՝ կազմակերպվածություն ու հստակություն մտքերն արտահայտելիս: Գործերում և հարաբերությունների մեջ մանրուքներից գլուխ հանելու ունակություն: Շահի զգացում: Աշխատանքում առաջընթաց ունենալու համար գիտելիքներ ստանալու ձգտում: Աշխատանքի հետ կապված կապեր ու բանակցություններ: Հետաքրքրվածություն առողջության, սննդակարգի հանդեպ:

«Չորրորդ իշխանություն», թիվ 20, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1505 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ