...

Օրենք չափալախի մասին

Օրենք չափալախի մասին

Հաշ­վի առ­նե­լով վեր­ջին օ­րե­րին ­Հա­յաս­տա­նում ստեղծ­ված ներ­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճակն ու չա­փա­լա­խի` որ­պես քաղաքա­կան գոր­ծի­քա­կազ­մի կար­ևո­րա­գույն բա­ղադ­րիչ­նե­րից մե­կի, կի­րառ­ման դեպ­քե­րի շեշ­տա­կի ա­ճը, առաջնորդվե­լով դրա կի­րա­ռումն օ­րենսդ­րո­րեն ամ­րագ­րե­լու հրա­մա­յա­կա­նով, ինչ­պես նաև մե­ծա­պես կար­ևո­րե­լով անհար­կի շահար­կում­նե­րից խու­սա­փե­լու անհ­րա­ժեշ­տութ­յու­նը, ա­ռա­ջար­կում ենք ան­հա­պաղ ըն­դու­նել օ­րենք չափալախի մա­սին։

Սույն օ­րեն­քի  ըն­դու­նու­մը ոչ միայն  կնպաս­տի ՀՀ շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րի ներգ­րավ­վա­ծութ­յա­նը ներ­քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րում, այլև  հեր­թա­կան վճռա­կան քայ­լը կլի­նի ­Հա­յաս­տա­նի  Եվ­րա­սիա­կան ին­տեգր­ման լու­սա­վոր ճանապար­հին։  

Եվ այս­պես. ՕՐԵՆՔ ՉԱՓԱԼԱԽԻ ՄԱՍԻՆ

Հոդվ. 1. ­Չա­փա­լախ է հա­մար­վում ան­ձի կող­մից վե­րին վեր­ջույթ­նե­րի կի­րառ­մամբ մեկ այլ ան­ձի դեմ­քին, իսկ ա­ռան­ձին դեպ­քե­րում` նաև այլ մարմ­նա­մա­սե­րին հասց­ված շեշ­տա­կի հար­վա­ծը, որն ու­ղեկց­վում է ձայ­նա­յին է­ֆեկ­տով և գործընթա­ցը քա­ղա­քա­կա­նա­պես հիմ­նա­վո­րող բա­նա­վոր տեքս­տով։

Հոդվ. 2. ­Չա­փա­լախ­ներն ըստ տակ­տի­կա­տեխ­նի­կա­կան չա­փո­րո­շիչ­նե­րի բա­ժան­վում են եր­կու մա­սի` ա. բուն չափալախ և բ. թա­թա­լոշ։

Բուն չա­փա­լախն ա­ռանձ­նա­նում է ինչ­պես ա­կուս­տիկ, այն­պես էլ հան­րա­յին հնչե­ղութ­յամբ, իսկ թա­թա­լո­շը` հար­ձակ­ման են­թարկ­ված մարմ­նա­մա­սի տա­տա­նո­ղա­կան շար­ժում­նե­րով։

Հոդվ. 3. ­Չա­փա­լախ­ներն ըստ կի­րառ­ման նպա­տա­կի բա­ժան­վում են չորս մա­սի.

ա. ­Ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան,
բ. ­Դաս­տիա­րակ­չա­կան,
գ. ­Կան­խար­գե­լիչ,
դ. Այլ։

Հոդվ. 4. ­Ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան են հա­մար­վում այն չա­փա­լախ­նե­րը, ո­րոնք հասց­վում են բարձ­րաս­տի­ճան պաշտոն­յա­նե­րի և (կամ) վեր­ջին­նե­րիս վար­ձած ան­ձանց կող­մից` պե­տա­կա­նութ­յան հիմ­նաս­յու­նե­րի հաս­ցեին հնչած ան­հա­րիր բա­ռա­պա­շա­րի կի­րառ­ման հա­մար։ Նշ­ված չա­փա­լա­խա­տե­սա­կը կի­րա­ռող­նե­րի խրա­խու­սումն իրականացվում է պե­տա­կան պարգև­նե­րի և (կամ) բնամ­թեր­քի տես­քով։

Հոդվ. 5. ­Դաս­տիա­րակ­չա­կան են հա­մար­վում այն չա­փա­լախ­նե­րը, ո­րոնց նպա­տա­կը դի­մա­ցի­նի դաստիարակվածության պա­կա­սը ֆի­զի­կա­կան ներ­գոր­ծութ­յան մի­ջո­ցով լրաց­նելն է։

Հոդվ. 6. ­Կան­խար­գե­լիչ են հա­մար­վում այն չա­փա­լախ­նե­րը, ո­րոնց նպա­տա­կը հա­մընդ­հա­նուր ա­հա­բե­կումն է` հասարա­կութ­յան կող­մից պե­տա­կա­նութ­յան հիմ­նաս­յու­նե­րին հասց­վե­լիք չա­փա­լախ­նե­րը կան­խար­գե­լե­լու նպա­տա­կով։

Հոդվ. 7. ՀՀ ոս­տի­կա­նութ­յու­նը պար­տա­վոր է ոչ ուշ, քան չա­փա­լա­խի կի­րա­ռու­մից հե­տո 3 (ե­րեք) աշ­խա­տան­քա­յին օրվա ըն­թաց­քում հայտ­նա­բե­րել չա­փա­լա­խո­ղին և ­ներ­կա­յաց­նել պարգ­ևատր­ման։

Հոդվ. 8. ՀՀ բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա­նե­րի, վեր­ջին­նե­րիս մեր­ձա­վոր­նե­րի, օգ­նա­կան­նե­րի ու վա­րորդ­նե­րի նկատմամբ չա­փա­լախ­նե­րի կի­րառ­ման խնդիր­նե­րը կար­գա­վոր­վում են «­Կեն­դա­նի­նե­րի նկատ­մամբ դա­ժան վերաբերմուն­քի մա­սին» ՀՀ օ­րեն­քի շրջա­նակ­նե­րում։

Հու­սով ենք` խորհր­դա­րա­նը սույն օ­րի­նա­գի­ծը կըն­դու­նի պար­զեց­ված կար­գով։

«ՉԻ» խմբակցություն, 17.12.2014թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   28445 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ