...

Ոստիկանությանը փռեցին ասֆալտին

Ոստիկանությանը փռեցին ասֆալտին

ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը՝ անդրադառնալով ՀՖՖ նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանի՝ «ոտքերը իրավապահների վրա» սրբելու մասին հայտարարությանն, ասել է. «Յուրաքանչյուր անօրինական գործողություն պետք է ստանա իր գնահատականը և տրամաբանական լուծումը։ Ես չեմ կարող գնահատական տալ՝ սպառնալիք էր դա, թե սպառնալիք չէր, կարող է լինել զուտ էմոցիոնալ արտահայտում, բայց նման արտահայտությունը ողջունելի չէ ոչ մի անձի կողմից։ Նման սպառնալիք հնչեցնելը ընդունելի չէ, ուղղակի մեր արձագանքը դրան այլ խնդիր է»։

«ՉԻ». Պատկերացնո՞ւմ եք, Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի օրոք որևէ գործարար ոստիկանության մասին նման հայտարարություն աներ, ինչպես՝ Ռուբեն Հայրապետյանը:
Կտանեին քաղմաս, այնքան կծեծեին, մորքուրին քեռի կասեր, ամբողջ բիզնեսը ձեռքից կխլեին, մի հավեսով հոդված էլ կդնեին վրան, բանտ կուղարկեին:

Մենք չենք ասում, որ Ռուբեն Հայրապետյանին պետք է ծեծել կամ բիզնեսը խլել, բայց երբ հրապարակավ այդպես նվաստացնում են իրավապահ համակարգին, ոստիկաններին, ու փոխոստիկանապետը կմկմալով, նման թավշոտ կերպով է արձագանքում, դրանով ոստիկանության հեղինակությունն ու արժանապատվությունն է «ասֆալտին փռում»:

Քաղաքակիրթ երկրներում ոստիկանության հասցեին նման կերպ արտահայտվողը ամբողջ կյանքում խնդիրներ կունենար, որովհետև պետությունը երբեք թույլ չի տա իր անդորրը պահպանողին, կարգ ու կանոն հաստատողին այդպես վերաբերվել:

Ռուբեն Հայրապետյանը մարտահրավեր է նետել ոստիկանությանը, ուժային կառույցներին, հանրությանը, քաղաքացիներին, իսկ փոխոստիկանապետը՝ թե բա ողջունելի չէ: Այդ դուք չեք ողջունելի, որ ձեր տեղում չեք:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1896 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ