«Հարգելի՛ աջակիցներ,
Կոչ ենք անում մեզ միանալ ս.թ. փետրվարի 25-ին՝ ժամը 14:00-ին, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացող Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստին՝ աջակցելու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին»։
Սերժ Սարգսյանի աջակիցներ
«ՉԻ». Մեր տեղեկություններով հայտարարությունը մեծ արձագանք է ստացել հասարակության ամենատարբեր խավերի մոտ: Արդեն իրենց մասնակցությունն են հաստատել.
Արկադի Համբարձումյանի «Դերժավա» ընկերության Կենտրոն համայնքում «Սնիկերս» մատակարարող առաքիչները:
Արայիկ Գրիգորյանի «Ավշար» ընկերության օղի թորողների երրորդ հերթափոխի աշխատակիցները:
Աշոտյանի, Շարմազանովի և Արման Սահակյանի հայտնի երգի գործիքավորողը:
Արփինե Հովհաննիսյանի հարսանիքի ֆուրշետի կազմակերպիչը:
Նեմեցի տան խոհարարը և «Հարսնաքարի» հաշվապահը:
Ռիտա Սարգսյանի վարսավիրը և Ավետ Բարսեղյանը:
«Ջազվե» ընկերության՝ այդ ժամին ազատ բոլոր մատուցողները:
Սաշիկ Սարգսյանի աներձագը և «Այգեձոր» ընկերության մաքսային բրոկերը:
Վաչագան Ղազարյանի թիկնազորի պետը և վարորդը:
Կլինեն նաև արտասահմանից աջակիցներ. Բադեն-Բադենի ամենամեծ կազինոյի ավագ դիլերը և շվեյցարը, ինչպես նաև Կորեայից կժամանի ցողունագիտության մեկ պրոֆեսոր: