...

Ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս

Ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի լուսանկարը և գրել. «Պատերազմը հաղթելուց հետո այս մարդուն պետք ա հերոսի կոչում շնորհել: Հայկական շահի համառուսաստանյան խոսափողն ու դեմքը, Հայ ժողովրդի նվիրյալ բարեկամը»:

«ՉԻ». Անկեղծ ասած, մենք չգիտենք, թե Վլադիմիր Սոլովյովը ինչ է արել այս պատերազմում: Ոնց որ թե ոչ տանկ է խփել, ոչ հակառակորդի հարձակումն է կասեցրել, ոչ էլ զենք-զինամթերք է ուղարկել Արցախ:

Երևի Արթուր Ղազինյանը ինտերնետ չունի, թիվիներից էլ մենակ «Россия-1» է բռնում, դրա համար էլ արցախյան պատերազմում միայն մեկ հերոս է գտել՝ Վլադիմիր Սոլովյովին: 

Խորհուրդ կտանք Արթուր Ղազինյանին որոշ ժամանակ «Россия-1» չնայել, թե չէ՝ սենց գնա, խեղճը կհալվի: 

Վլադիմիր Սոլովյովի մասով բան չենք ասում, հնարավոր է, դրական նոտաներով է խոսում արցախյան պատերազմի մասին, հնարավոր է, համակրում է հայերիս, բայց հերոսներն այնտեղ են՝ առաջին գծում: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1573 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ