«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը գրել է. «Ռուսաստանի Հայաստանի կողմից պատերազմին միջամտելու սպասում ձևավորող և Ռուսաստանին քննադատող բոլոր խմբերն ու ուժերը իրականացնում են կոնկրետ պատվեր և նպատակ ունեն հայ ժողովրդի շրջանում սևացնել Ռուսաստանի՝ որպես Հայաստանի և Հայ ժողովրդի բարեկամ պետության կերպարը»:
«ՉԻ». Արթուր Ղազինյանը մեզ հիշեցնում է մի անեկդոտի հերոսի: Կինը դժգոհ է լինում մամայի բալա ամուսնուց, իր հանդեպ վերաբերմունքից, սեքսապաթոլոգին է դիմում, վերջինս կնոջը խորհուրդ է տալիս թափանցիկ, սեքսուալ գիշերանոց հագնել, որ երբ ամուսինը գա, տեսնի, հիշի իր ամուսնական պարտականությունների մասին:
Կինն այդպես էլ անում, մի հատ թույն թափանցիկ, սև գիշերանոց է հագնում, սպասում ամուսնուն: Գիշերը ամուսինը տուն է գալիս, մտնում ննջասենյակ, տեսնում կնոջը այդ հագուստով պառկած, լացակումած հարցնում է. «Էս ինչի՞ ես սև հագնվել, հո մամային բան չի՞ պատահել»:
Հիմա էս մեր Արթուր Ղազինյանը լրիվ այդ ամուսնու պես է: Աշխարհը փուլ կգա, պատերազմ կլինի, մեր վրա կհարձակվեն, մենք կհարձակվենք, իր դարդը Ռուսաստանն է: Թուրքական ինքնաթիռը հայկական ինքնաթիռ է խոցում, ասում է՝ Ռուսաստանին բան չասեք: Մերոնք հայտնում են, որ հաջողությամբ էսքան ու էսքան տանկ և ԱԹՍ ենք խփել, սա ասում է՝ հո Ռուսաստանին բան չի՞ պատահել:
Պատահել է ապեր, էն է պատահել, որ Ռուսաստանը քո նման ղա... ղալաթավորների վրա է հույսը դրել: