«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Որոշ շրջանակների կողմից փորձ է արվում սասանել ներքին համերաշխությունն ու կայունությունը: Մենք հիմա միասնական ենք ավելի քան երբեք, վճռական ենք մեզ պարտադրված պատերազմը հաղթական ավարտին հասցնելու գործում:
Պետք է նշել, որ սա խիստ անհանգստացնում է օտարերկրյա գործակալներին և նրանք դիմում են տարատեսակ սադրանքների՝ թշնամություն ու ատելություն սերմանելու համար: Սա պատերազմի անբաժանելի մաս է և թշնամու պլանի մի կարևոր բաղադրիչ»:
«ՉԻ». Երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ հայտնի «Շիզոլինիին» կանչել և պարզաբանում էր պահանջել՝ վերջինիս մի հրապարակման վերաբերյալ: Սրան ասել էին. մի հատ ցույց տուր այն փաստերն ու վկայությունները, որոնց հիման վրա նյութ ես հրապարակել:
Դե, «Շիզոլինին» ի՞նչ պիտի ցույց տար: Ասել է, որ որևէ փաստ չունի, ինչ-որ ինտերնետը քրքրել, եսիմ որտեղ աչքը մի բան է ընկել, իր անունից հրապարակել է: Սա տիպիկ քոչարյանական-միշիկական կադրի վարքագիծ է: Ավել բան սպասել չէր կարելի:
Հիմա որ ԱԱԾ-ն այս Ղազինյանին կանչի ու ասի. օտարերկրյա գործակալներից ես խոսում, հլը մի հատ ասա, տեսնենք, թե ովքեր են այդ գործակալները: Եթե մարդը խոսում է օտարերկրյա գործակալներից, նույնիսկ նշում է, թե Հայաստանում ինչով են զբաղված, նշանակում է, գիտի, թե ովքեր են այդ գործակալները, նրանց տեղն ու հասցեն: Եվ այդ առումով ԱԱԾ-ին և մեր հայրենիքին մեծ լավություն արած կլիներ, եթե ասեր, թե ովքեր են այդ գործակալները:
Ասե՞նք, թե ինչ կպատասխաներ. որ ոչ մի գործակալի մասին էլ տեղեկություն չունի, դա ընդամենը իր վառ երևակայության արդյունքն է: Կամ էլ՝ ինտերնետում բան է կարդացել: Հիմա սա «Շիզոլինիից» ինչո՞վ է տարբերվում: