Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ Վազգեն Մանուկյանը եղել է Ղարաբաղ կոմիտեի ղեկավարը:
Պետք է հետաքրքրվել և պարզել, թե պատմության այսպիսի գիտելիքներով Վանեցյանն ինչպե՞ս է 1995 թվականին պատմության քննություն հանձնել և ընդունվել ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետ:
Փաստորեն, Վանեցյանը հոբբի ունի՝ սիրում է գրել այլընտրանքային պատմություն: Կարելի է նրան հանձնարարել, որ պատմության նոր դասագիրք գրի:
Այն մոտավորապես այսպիսին կլինի.
301 թվականին Հայաստանը պաշտոնական կրոն հռչակեց բուդդիզմը:
451 թվականին հայերը պարտության մատնեցին պարսիկներին և գրավեցին նրանց մայրաքաղաք Նինվեն:
591 թվականին հայերը բաժանեցին Բյուզանդիան և Պարսկաստանը:
Պետրոս Գետադարձ Կաթողիկոսը Նիկոլի նախնիներից է:
Կոստանդնուպոլիսը ընկավ Նիկոլի մեղքով:
Բեռլինի պատը քանդել է Վազգեն Մանուկյանը:
Շուշիի ազատագրման օպերացիան անձամբ գլխավորել է Մանուկյանը:
1996 թվականին Մանուկյանը հավաքել էր 102 տոկոս ձայն:
2018 թվականի ժողովրդական ընդվզման հեղինակը Արթուր Վանեցյանն է:
Ինքը նախկին չէ, ինքը այլմոլորակային է: