...

Պաթոլոգիկ ստախոսը

Պաթոլոգիկ ստախոսը

«Այս ժամանակահատվածում Հ1-ը գոնե քաղաքային իշխանության մասով այն շատ ավելի պրոիշխանական էր, քան նախկինում»,- նման գնահատական է տվել Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքի իր էջում:

«ՉԻ». Պուտինը չգիտենք, բայց Խաժակյանը հաստատ «դվայնիկ» ունի: Մեկը մոնիթորինգ է արել և եկել եզրակացության, որ հեղափոխությունից հետո Հ1-ը քաղաքային իշխանությունների մասով ավելի պրոիշխանական է եղել, իսկ մյուսը բազմաթիվ անգամներ հյուրընկալվել է Հ1-ի տաղավարներում և քննադատել Մարությանին ու քաղաքային իշխանություններին: Եվ ոչ միայն ինքը, այլ նաև իր գլխավորած խմբակցության մյուս երկու կանայք:

Փաստորեն կա սուտ, լկտի սուտ և Լուսավորի սուտ: Մարգարիտա Գրիգորյանը և մյուսները, իհարկե, ազատ խոսքի ռահվիրաներ չեն, բայց ամենամակերեսային մոնիթորինգը ցույց կտա, որ հեղափոխությունից հետո Հ1-ը անհամեմատ ավելի շատ եթեր է տվել ընդդիմադիրներին, քան նախկինում: Նույն Հ1-ը բազմաթիվ անգամ անդրադարձավ կամազների շուրջ ստեղծված հիստերիային՝ մշտապես ներկայացնելով նաև Խաժակյանի և մյուսների տեսակետները:

Մինչդեռ նախկինում կար մեծ փաթեթ, թե ինչ ապօրինություններ են կատարվում Երևան հիմնադրամում, ինչ միջոցներով է այն գոյանում, սակայն նախահեղափոխական հանրային հեռուստաընկերությունը գեթ մեկ անգամ հարկ չհամարեց անդրադառնալ թեմային:

Կամ հեղափոխությունից մեկ ամիս առաջ Հ1-ը այնպես ներկայացրեց, կարծես Փոստանջյանը և մյուս երկու կանայք հարձակվեցին ու դաժան ծեծի ենթարկեցին Գոռ Վարդանյանին և ևս մի քանի տասնյակ հանրապետական ավագանիների:

Ահա այսպիսի ստերի պատճառով է, որ մի օր Խաժակյանը կորոշի նաև ճշմարտություն ասել, բայց նրան արդեն ոչ ոք չի հավատա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1896 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ