...

«Պերեդոզից» գրեիր՝ կհասկանայինք

«Պերեդոզից» գրեիր՝ կհասկանայինք

«Պարոն վարչապետ, 15 տարի է հետևում եմ Ձեր քաղաքական, անգամ սեփական կյանքի համար վտանգավոր աշխատանքին ու միշտ զարմացել եմ, վախեցել եմ, զայրացել եմ, զվարճացել եմ, ծաղրել եմ, հավատացել եմ, նեղացել եմ, հիացել եմ, հայհոյել եմ, բայց միշտ սիրել եմ Ձեզ, հումանիտար արժեքների մահապարտը լինելու համար։ Եվ Հայաստանում, այլևս երբեք չի լինի մարտի 1, հոկտեմբերի 27, պատերազմ, առավել ևս քաղաքացիական պատերազմ։ Փառք ու պատիվ մեր ժողովրդին, որ օգնեց Քեզ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասան Հովհաննես Ազոյանը՝ Կոլոտ Հովոն։

Ճիշտն ասած, ցանկալի կլիներ լսել Հովհաննես Ազոյանի կարծիքը օրերս հանրահավաքի հրապարակում «պերեդոզից» մահացած քաղաքացու դեպքի մասով։ Վստահելի ինֆորմացիոն աղբյուր կլիներ այս իմաստով։ Բայց հումանիտար արժեքների մահապարտի թեման մի տեսակ անհասկանալի է։ Սթափ վիճակում գտնվող մարդկանց համար անհասանելի են այսօրինակ ձևակերպումները։ Մյուս կողմից էլ հասկանում ենք՝ լավ պարտիա է կպել, կայֆը տարել-տարել-տարել է շատ հեռուն։ Ծանր դեպք է, համարյա՝ անհույս։ 

Գոհար Վեզիրյան 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1904 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ