...

Պետք է արգելել ֆեյսբուքն ու հայոց լեզուն

Պետք է արգելել ֆեյսբուքն ու հայոց լեզուն

Ռոբերտ Քոչարյանը քննադատել է պաշտոնյաների կողմից իրենց անձնական էջերից պաշտոնական հաղորդագրությունների հրապարակման սովորությունը. «Կան նոր տեխնոլոգիաներ, և պարզ է, որ դրանք օգտագործվում են նաև քաղաքական գործիչների կողմից` վարկանիշը բարձրացնելու համար: Ինձ համար անընդունելի է, երբ որևէ պաշտոնյա իր անձնական էջի միջոցով պաշտոնական հաղորդագրություն է տարածում: Սա նշանակում է, որ այդ մարդիկ չեն հասկանում, թե ինչ է պետությունն ու պետական ​​կառավարումը»:

«ՉԻ». Քոչարյանին կարելի է հասկանալ: Մարդը հայերեն գրել չգիտի, սոցցանցերում մի ստատուս գրի, ոչ թե դրա բովանդակությունն են քննարկելու, այլ տառասխալների քանակը:

Ի՞նչ անի խեղճը. ռուսերեն գրի, հայությունը չի հասկանա, ալբաներեն գրի՝ ոչ ոք չի հասկանա: Դրա համար էլ միայն մի ելք է տեսնում. որ ընդհանրապես ոչ ոք չգրի: 

Սա լավ միտում չէ. այսպես որ գնա, մի օր էլ պահանջելու է, որ դպրոցում հանեն հայոց լեզու առարկան: Որովհետև պաշտոնյաները այդ լեզվով են պաշտոնական հաղորդագրություններ տարածում: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 26, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1317 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ