...

Պետք է խոսքերի համար պատասխանատու լինել

Պետք է խոսքերի համար պատասխանատու լինել

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես գիտեի, որ Նիկոլ Փաշինյանը նեղն է...

Հա, բայց, որ էնքան նեղն է, որ իմ ձայնը լռեցնելու համար պատրաստ է դիմել ամենավերջին ճղճիմ միջոցներին, այ էդ մեկը չէի հաշվարկել: Իբր քիչ էի հայտնի, մի հատ էլ ինձ գցեցիր ադրբեջանական մամուլի բերանը»:

«ՉԻ». Օրերս Գևորգ Պետրոսյանը հայտնել էր, որ իր որդին ներկա պահին գտնվում է առաջնագծում: Եթե դա ճիշտ է, կաշխատենք հնարավորինս մեղմ արձագանքել իր մտքերին: Իր զավակը մեր զավակն էլ է: Այստեղ մեզ համար կարմիր գիծ կա, որը չենք կարող անցնել:

Հիմա, այս գրառման մասին: Հարցը հետևյալն է: Գևորգ Պետրոսյանը վերջին օրերին բազմաթիվ քննադատական հայտարարություններ և գրառումներ է արել իշխանությունների հասցեին: Հրապարակավ: Չխորշելով նաև վիրավորական արտահայտություններ անելուց: 

Քանի որ դա անում է հրապարակավ, բնականաբար, ադրբեջանցիների համար էլ է դա տեսանելի, և որոշ ադրբեջանական լրատվամիջոցներ արտատպել են Գևորգ Պետրոսյանի որոշ մտքեր: Օրինակ՝ նրանցից մեկը, մեջբերում անելով Գևորգ Պետրոսյանից, նման վերնագիր էր դրել. «Депутат Геворк Петросян. У армии нет формы, еды и одежды»: 

Բազմաթիվ օգտատերեր սոցցանցերում սա տարածել են, թե տեսեք, Գևորգ Պետրոսյանը Ադրբեջանին տեղեկատվական ինչ նվերներ է տալիս: Կարճ ասած՝ թշնամու ջրաղացին ջուր է լցնում:

Հիմա այստեղ ի՞նչ կապ ունեն իշխանությունները: Ադրբեջանական մամուլը տեսնում և հրապարակում է պատգամավորի մտքերը, սա էլ ասում է՝ իշխանություններն են նրանց մամուլի բերանը գցել: Այսինքն՝ իր արածի պատասխանատվությունն ուրիշների վրա է գցում: Թող նման մտքեր չհայտնի, տեսնենք ադրբեջանական մամուլի բերանը ինչ են գցելու:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1252 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ