...

Փետրվարի 1-7-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Փետրվարի 1-7-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին մասնակցության, ընկերների հետ շփումների անհրաժեշտություն կառաջանա: 1-4-ին անցած շաբաթվանից որոշ խնդիրներ կշարունակվեն: Անսպասելի ծախսեր: Բիզնեսում իմպուլսիվությունը կարող է կորուստների հանգեցնել: Խնդիրներ կծագեն կազմակերպությունների ու ընկերների հետ տարվող ֆինանսական գործերում:

5-7-ին նոր նախաձեռնություններում սահմանափակ հնարավորություններ կլինեն: Խնդիրներ կստեղծվեն ընկերների, կազմակերպությունների հետ կապված համատեղ գործերում: Հարաբերություններում հեռանկարների բացակայություն:

Ցուլ

Ծրագրերի իրագործման և դիրքերի ամրապնդման համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 1-4-ին անցած շաբաթվա իրավիճակը կշարունակվի: Հնարավոր են խնդիրներ անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս, ինչպես նաև իմպուլսիվ, մրցակցային վարքի պատճառով: Վատ օրեր են ղեկավարության հետ բանակցելու համար:

5-7-ին գործնականի և անձնական շահի վրա կենտրոնանալը կարող է հարաբերությունների սառեցման պատճառ դառնալ: Գործերն առաջ մղելու համար ստիպված եք լինելու հարթել հարաբերությունները ղեկավարության և ենթակաների հետ:

Երկվորյակ

Մեծ ինքնավստահություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 1-4-ին անցած շաբաթվա որոշ խնդիրներ կշարունակվեն: Ցածր աշխատունակություն, չեք հավատա ձեր ուժերին: Աջակցության բացակայություն: Մեծ սկզբունքայնություն, որի պատճառով դժվարություններ կառաջանան:

5-7-ին՝ գործերն առաջ մղելու և հնարավորություններն ընդլայնելու համար գաղափարների պակաս կամ բացակայություն: Դժվարություններ ազդեցիկ անձանց կամ արտասահմանցիների հետ հարաբերություններում: Արտերկրի հետ կապված գործերի կանգ:

Խեցգետին

Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով հագեցած բարդ ու անկայուն շրջան է: 1-4-ին անցած շաբաթվա խնդիրները կշարունակվեն: Իմպուլսիվ և անշրջահայաց վարքի պատճառով խնդիրներ կառաջանան: Հնարավոր են դժվարություններ կազմակերպությունների հետ և համատեղ գործերում: Խմբային հետաքրքրություններից կախվածության մեջ կընկնեք:

5-7-ին՝ կասկածամտություն ու խանդ հարաբերություններում: Ներամփոփ կլինեք: Բիզնեսում, ֆինանսական գործերում ուրիշների ազդեցության տակ կընկնեք: Կհիասթափվեք համատեղ գործերի արդյունքներից:

Առյուծ

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող իրադարձություններին: Մեծ կախվածություն ուրիշներից: 1-4-ին անցած շաբաթվանից որոշ խնդիրներ շարունակություն կստանան: Խնդիրներ՝ մեծ ամբիցիաների և մրցակցային վարքի պատճառով: Սեփական կամքը պարտադրելու փորձերը կոնֆլիկտների կհանգեցնեն: 

5-7-ին՝ սառնություն գործընկերների ու սիրելիների կողմից: Որոշիչ օրեր են հարաբերությունների համար. դրանք կամ մակերեսային կդառնան, կամ վերջնականորեն կամրապնդվեն: Հնարավոր է՝ վերականգնվեն հին կապերը:

Կույս

Աշխատանք ու հոգսեր են սպասվում, գործերն ավարտելու համար մեծ ջանքեր պիտի գործադրեք: 1-4-ին անցած շաբաթվանից որոշ խնդիրներ կշարունակվեն: Համբերատարության պակասը, ավելորդ ինքնավստահությունը խնդիրներ կստեղծեն աշխատանքի մեջ: Անուշադրությունն ու ծանրաբեռնվածությունը վնասվածքների կհանգեցնեն:

5-7-ին՝ խնդիրներ գործընկերների կամ ղեկավարության հետ հարաբերություններում: Ֆինանսական խնդիրներ: Կատարած աշխատանքի դիմաց գումար կստանաք: Հնարավոր է բարդ պարտականություններ կատարեք:

Կշեռք

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 1-4-ին անցած շաբաթվանից որոշ իրավիճակներ կշարունակվեն: Իմպուլսիվությունը, սեփական կամքն ուրիշներին պարտադրելը կոնֆլիկտների կհանգեցնի: Հնարավոր են խանդի պահեր: Իմպուլսիվ ֆինանսական օպերացիաները կորուստներով կարող են ավարտվել:

5-7-ին ներամփոփ կլինեք: Սառնություն հարաբերություններում: Դժվարություններ ինքնարտահայտման մեջ: Հեղինակության անկում: Խնդիրներ կոլեկտիվների կամ կազմակերպությունների հետ: Կսահմանափակեք կապերը:

Կարիճ

Մեծ ուշադրություն կխլեն ընտանեկան հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 1-4-ին անցած շաբաթվանից որոշ իրավիճակներ կշարունակվեն: Ինքնահաստատվելու, սեփական ծրագրերն առաջ տանելու պատճառով հնարավոր են կոնֆլիկտային իրավիճակներ ընտանիքում: Ընտանեկան տհաճությունները վատ կանդրադառնան աշխատավայրում գործնական հարաբերությունների վրա:

5-7-ին տանը դժվար գործեր կանեք: Հոգ կտանեք հարազատների մասին: Հարաբերություններում ինքնավստահ չեք լինի: Նյութական դժվարություններ, խնայելու անհրաժեշտություն կառաջանա:

Աղեղնավոր

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 1-4-ին անցած շաբաթվանից որոշ խնդիրներ կշարունակվեն: Անուշադրության, գիտելիքների կամ փորձի պակասի պատճառով խնդիրներ կառաջանան աշխատանքի մեջ: Խճճվածություն գործերում: Ոչ կառուցողական հանդիպումներ:

5-7-ին ներամփոփ կլինեք: Սառնություն հարաբերություններում: Դժվարություններ ինքնարտահայտման մեջ: Հարաբերությունները ձևական բնույթ կունենան: Ձգձգումներ ուղևորությունների ժամանակ, կհետաձգեք կարևոր հանդիպումները: Անհրաժեշտ տեղեկատվության բացակայություն:

Այծեղջյուր

Նյութական վիճակը բարելավելու ձգտում: 1-4-ին անցած շաբաթվանից որոշ խնդիրներ շարունակություն կստանան: Ինքնավստահությունը, ֆինանսական գործերում սեփական կամքը պարտադրելու ձգտումը նոր խնդիրների կհանգեցնեն: Ծախսեր ինչ-ինչ միջոցառումների վրա:

5-7-ին ֆինանսական անկախության ձգտելու պատճառով բիզնեսում, ֆինանսական գործերում հարկադիր կանգ կլինի: Առևտրի մեջ զգույշ եղեք: Գնումների հարցում սահմանափակումներ կմտցնեք, կուզենաք խնայել:

Ջրհոս

Շարունակվում է Ջրհոսի ամիսը: Զբաղվածություն անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում դիրքերի ամրապնդում: 1-4-ին անցած շաբաթվանից որոշ խնդիրներ կշարունակվեն: Խնդիրներ ագրեսիվ, իմպուլսիվ վարքի պատճառով: Հուզական կլինեք: Ընտանեկան հոգսերը կարող են խանգարել անձնական ծրագրերին:

5-7-ին փակ կլինեք, չեք ուզենա համագործակցել: Հարաբերություններում սառնության զգացում: Մեծ պատասխանատվություն, հարցերը ձեզ համար գործնական օգուտով լուծելու ձգտում: Հնարավոր են հանդիպումներ իշխանություն ունեցող անձանց հետ:

Ձկներ

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 1-4-ին անցած շաբաթվա խնդիրները կշարունակվեն: Ծանոթությունների ու հանդիպումների ժամանակ անօգուտ ակտիվությունը, անիմաստ վեճերը, անուշադրությունը անձնական ծրագրերի իրագործման մեջ անհաջողությունների պատճառ կդառնան: Հնարավոր է բախվեք ստի, անհրաժեշտ ինֆորմացիայի բացակայության հետ:

5-7-ին հարաբերությունները գաղտնի, զգուշավոր բնույթ կունենան: Անվստահություն գործնական ու սիրային հարաբերություններում: Կհեռանաք գործերից: Զգուշություն ֆինանսական գործերում և աշխատանքի մեջ:

«Չորրորդ իշխանություն», թիվ 4, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   690 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ