...

Փետրվարի 22-28-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Փետրվարի 22-28-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Կմեծանա զանազան պատահականություններից կախվածությունը, տեղի ունեցող ամեն ինչ չէ, որ բացատրելի կլինի: 22-24-ին անձնական ծրագրերն իրագործելու նոր ու անսովոր հնարավորություններ կընձեռվեն: Ընկերների, կազմակերպությունների հետ կապված գործունեության ընդլայնում: Ընկերություն կհաստատեք կրթության, մշակույթի, քաղաքականության հետ կապ ունեցող մարդկանց հետ: Լավ լուրեր կստանաք:

25-28-ին՝ ֆինանսական գործերի անսպասելի բարելավում, հաջողակ կլինեք առևտրի մեջ, լավ գնումներ կանեք: Այս ամենը լավատեսություն կհաղորդի:

Ցուլ

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Մասնակցություն կունենաք կոլեկտիվ միջոցառումներին: Սերտ կապեր կստեղծեք ընկերների հետ: 22-24-ին՝ մեծ փառասիրություն: Ճանաչման ու գովեստների փնտրտուք: Հնարավոր են մասնագիտական ձեռքբերումներ և աճ: Բարյացակամ վերաբերմունք հեղինակավոր անձանց, ղեկավարության կողմից: Շահ՝ ուղևորություններից կամ արտասահմանցիներից: Հաջողություններ հասարակական ու քաղաքական գործերում:

25-28-ին՝ անսպասելի հնարավորություններ, որոնք թույլ կտան իրագործել անձնական նպատակներն ու ծրագրերը:

Երկվորյակ

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 22-24-ին՝ հետաքրքրություն գիտելիքների, կրթության, ճամփորդությունների հանդեպ և գործունեության ծավալում այդ ոլորտներում: Կմեծանա արդարության զգացումը: Լավ առաջարկներ կստանաք:

25-28-ին հաջող պատահականությունը կօգնի հասնել նպատակին: Ազդեցիկ անձանց բարյացակամ վերաբերմունքը թույլ կտա առաջընթաց արձանագրել աշխատանքի մեջ:

Խեցգետին

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 22-24-ին՝ սպասվում են հաջողություններ համատեղ բիզնեսում կամ համատեղ ֆինանսներն օգտագործելիս: Ինտուիցիան կօգնի բիզնեսում: Օրենքի, պետհիմնարկների հետ կապված գործունեության ծավալում: Կներգրավվեք արտասահմանցիներին վերաբերող գործերում:

25-28-ին ինքնավստահությունը, աջակցությունը, լավ նորություններն ու անսպասելի հաջողությունները կօգնեն կյանքի կոչել ծրագրերը:

Առյուծ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 22-24-ին բարի կլինեք, հոգ կտանեք ուրիշների մասին, կամ էլ հակառակը՝ նույնը ձեր հանդեպ կանեն շրջապատողները: Ներդաշնակություն ամուսնության մեջ և բոլոր տեսակի հարաբերություններում: Հաջողություններ, առաջխաղացում հասարակական գործերում: Կոլեկտիվում կաճի անձնական հեղինակությունը:

25-28-ին անսպասելի միջադեպը կօգնի իրավիճակը դեպի լավը փոխել: Կուժեղանա ներքին ձայնը:

Կույս

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 22-24-ին՝ լավ հնարավորություններ աշխատավայրում, պայմանների բարելավում: Լավ մթնոլորտ կիշխի կոլեգաների հետ հարաբերություններում: Հնարավոր է մեկնեք կրթություն ստանալու կամ ուղևորություններ կատարեք որակավորումը բարձրացնելու նպատակով: Եթե հիվանդ էիք, կբուժվեք:

25-28-ին անսպասելի օգնությունը, աջակցությունը կամ անսպասելի բացված հնարավորությունները կբարելավեն գործերն ու իրավիճակը:

Կշեռք

Համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 22-24-ին՝ լավատեսական տրամադրություն: Անձնական ծրագրերի իրագործում: Հրավեր կստանաք՝ մասնակցելու հետաքրքիր միջոցառումների: Նոր հնարավորություններ սիրային հարաբերություններում: Երեխաներին՝ նրանց համար կարևոր գործերում օգնելու հնարավորություն կընձեռվի: Հաջող հասարակական գործունեություն:

25-28-ին ծրագրերն իրագործելու համար անսպասելի հնարավորություններ կստեղծվեն:

Կարիճ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 22-24-ին ընտանեկան գործերում կհետևեք ավանդույթներին, որի շնորհիվ դրանցում ներդաշնակություն կլինի: Տանը հետաքրքիր միջոցառումներ կկազմակերպվեն:

25-28-ին անսպասելի հանդիպումները կամ ընկերների, գործընկերների օգնությունը կարող են նպաստել ծրագրերի իրագործմանը:

Աղեղնավոր

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 22-24-ին՝ լավ կռահողականություն, ունակությունների աճ: Բազում գաղափարներ կունենաք: Հարազատների, ընկերների հետ շփումները կուրախացնեն: Հաճախակի ուղևորություններ են սպասվում: Լավ ժամանակ է պիտանի տեղեկատվություն ստանալու և ուսման համար: Կհետաքրքրվեք հասարակական կամ արտերկրի հետ կապված գործերով:

25-28-ին՝ անսպասելի հաջողություններ ընտանիքի, տան հետ կապված գործերում: Հետաքրքիր իրադարձություններ և փոփոխություններ տանը:

Այծեղջյուր

Հաղորդակցվող կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ, ակտիվ աշխատանք կկատարեք նրա հետ: Մտավոր աշխատանք: 22-24-ին՝ լավատեսական հայացք բիզնեսի հետ կապված գործերի հանդեպ: Ֆինանսական վիճակի բարելավում: Հարկերի և վարկերի հետ կապված գործերի հաջող ընթացք: Հաջող ու կարևոր ձեռքբերումներ:

25-28-ին անսպասելի հանդիպումները կամ նոր ծանոթությունները կօգնեն դեպի լավը փոխել գործերի վիճակը: Հաջող ուղևորություններ ու հանդիպումներ:

Ջրհոս

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր նյութական վիճակով, այն բարելավելու համար ուժեր կներդնեք: Ակտիվություն բիզնեսում և առևտրի մեջ: 22-24-ին՝ լավատեսական տրամադրություն և մեծ ինքնավստահություն: Հետաքրքրվածություն բարոյական արժեքներով, դրանց հետևելու ձգտում: Անձնական գործերն առաջ մղելու համար նոր գիտելիքներ ձեռք կբերեք: Կարգավիճակը բարձրացնելու հնարավորություն:

25-28-ին անսպասելի հաջողությունը կամ հաջող դիպվածը կօգնի բարելավել ֆինանսական վիճակը: Գործերի բարելավում տանը և ընտանիքում:

Ձկներ

Շարունակվում է Ձկների ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի, կօգնի առաջ մղել գործերը, ցույց տալ ունակությունները, ինքնադրսևորվել: 22-24-ին՝ ինտուիցիայի աճ, լավ կհասկանաք այլոց վարքի մոտիվները: Բարյացակամ վերաբերմունք կստանաք շրջապատողների կողմից: Հաջողակ կլինեք այնտեղ, որտեղ չէիք սպասում: Հանգստանալու, ինքներդ ձեզանով զբաղվելու, հին գործերը կարգի բերելու հնարավորություն կունենաք:

25-28-ին անսպասելի, ինքնատիպ գաղափարներն ու մտքերը, ուղևորությունները, հանդիպումներն ու ծանոթությունները կօգնեն հասնել ուզածին:

«Չորրորդ իշխանություն», թիվ 7, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   669 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ