...

Փետրվարի 8-14-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Փետրվարի 8-14-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ ուշադրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 8-10-ին սպասվում են դժվարություններ գործնական կապերում և տարաձայնություններ ֆինանսների պատճառով: Իմպուլսիվ ծախսեր: 9-11-ին լավ լուրեր կստանաք: Մասնակցություն հասարակական կամ քաղաքական կյանքին: Հնարավոր է ռոմանտիկ ծանոթություն ընկերների շրջանում:

12-14-ին՝ մտավոր հնարավորությունների աճ և լավ նորություններ: Նոր հեռանկարներ կբացվեն ընկերների կամ հասարակական աշխատանքի շնորհիվ: Հնարավոր է ինչ-որ կազմակերպության մեջ ընդգրկվեք:

Ցուլ

Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 8-10-ին նյարդայնությունն ու կոնֆլիկտայնությունը կարող են խանգարել գործերին: Վատ օրեր են կարևոր անձանց հետ բանակցությունների, աջակցություն փնտրելու համար: 9-11-ին՝ հաջողություններ հասարակական գործերում, ֆինանսական վիճակի բարելավում: Ավելի հայտնի կդառնաք:

12-14-ին կհասնեք նպատակին, առաջ կմղեք մասնագիտական գործերը: Հաջող բանակցություններ ղեկավարության հետ:

Երկվորյակ

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 8-10-ին սկզբունքներին համառորեն հետևելը, ցածր աշխատունակությունը կոնֆլիկտների պատճառ կարող են դառնալ: Կառաջանան հոգսեր, որոնք կշեղեն անձնական ծրագրերից: 9-11-ին՝ լավատեսական տրամադրություն, ֆինանսական գործերի բարելավում: Մեծ հետաքրքրություն՝ արտերկրի և արտասահմանցիների հանդեպ:

12-14-ին՝ առաջխաղացում աշխատանքի մեջ: Հաջող ուղևորություններ կամ կձևակերպեք ուղևորությունների համար անհրաժեշտ փաստաթղթերը: Լավ լուրեր կստանաք արտերկրից:

Խեցգետին

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից շատ պիտի բախվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 8-10-ը լարված օրեր են: Նյարդայնություն, անհստակություն մտքերում ու գործողություններում: Զգույշ է պետք լինել գործիքների և էլեկտրականության հետ գործ ունենալիս: 9-11-ին՝ հաջողություններ բիզնեսում ու ֆինանսական գործերում: Սպասվում են լավ փոփոխություններ հարաբերություններում:

12-14-ին հաջողակ կլինեք: Հին խնդիրների անսպասելի և հաջող լուծում: Հաջողություններ համատեղ գործերում և համատեղ բիզնեսում:

Առյուծ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 8-10-ին կարևոր անձանց հետ աշխատանքին վերաբերող բանակցություններն անարդյունք կլինեն: 9-11-ին՝ մեծ հնարավորություններ գործնական հարաբերություններում, ֆինանսների հետ կապված գործերում:

12-14-ին՝ մեծ հնարավորություններ ու հեռանկարներ գործնական և սիրային հարաբերություններում: Հաջող պայմանագրեր ու համաձայնագրեր կկազմվեն: Համագործակցության հետ կապված ուղևորություններ:

Կույս

Համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 8-10-ին խելամտության պակասը, իմպուլսիվությունը, անկատար խոստումները կխանգարեն աշխատանքին: 9-11-ին կատարած աշխատանքից գումար ու լավ առաջարկներ կստանաք: Կամրապնդեք առողջությունը:

12-14-ին անելիքները հաջողությամբ ծրագրելը, ճշգրտությունը, գիտելիքների կիրառումը կօգնեն բարելավել գործերի վիճակը:

Կշեռք

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 8-10-ին՝ չնախատեսված ծախսեր, դժվարություններ համատեղ բիզնեսում, հարկերի հետ կապված գործերում: Հնարավոր են խանդի պահեր, վեճեր: 9-11-ին՝ բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից, հեղինակության աճ: Հաջողություններ սիրային հարաբերություններում: Մասնակցություն մշակութային միջոցառումներին:

12-14-ին՝ գործերի և անձնական զարգացման հաջող ծրագրում: Լավատեսությունն ու դրական մտածողությունը կօգնեն էներգիան ուղղել մեծ հաջողությանը:

Կարիճ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 8-10-ին՝ լարված հարաբերություններ շրջապատողների հետ, վեճեր ընտանիքում: 9-11-ին՝ ընտանեկան բարեկեցության աճ: Լավ միջոցառումներ տանը: Կհանդիպեք արտերկրից եկած հարազատների հետ կամ հեռվից լուրեր կստանաք:

12-14-ին՝ կարևոր հանդիպումներ հարազատների հետ: Տանը հետաքրքիր միջոցառումների նախապատրաստություն, հարմարավետության ստեղծում:

Աղեղնավոր

Շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Շատ ուղևորություններ կամ էլ ուղևորությունների հետ կապված գործեր կլինեն: 8-10-ին՝ լարված, բայց անօգուտ աշխատանք: Ինչ-որ բան հաճախ կշեղի գործերից: Խուսափեք ցրվածության պատճառով հնարավոր վնասվածքներից: 9-11-ին՝ ուրախություն հարազատներից և հաճելի ուղևորություններից: Լավ լուրեր կստանաք:

12-14-ը ներդաշնակ շփումների և կարևոր հանդիպումների օրեր են: Հետաքրքիր տեղեկատվություն կստանաք: Մտավոր գործունեության, ուսման մեջ ամեն ինչ հեշտությամբ կտրվի:

Այծեղջյուր

Ակտիվ ֆինանսական գործունեություն, գործնականության աճ, ամեն ինչում շահ կփնտրեք: 8-10-ին՝ ծախսեր նորաձև իրերի վրա, կոնֆլիկտներ ֆինանսական հարցերում: 9-11-ին՝ ֆինանսական գործերի ընդլայնման հետ կապված նոր հնարավորություններ: Ֆինանսական խնդիրների լուծում: Հաջողություններ բիզնեսում:

12-14-ին՝ բիզնեսի հետ կապված լավ բանակցություններ: Ապրանքների հաջող առաքում և ստացում, հաջող առևտուր արտերկրում:

Ջրհոս

Շարունակվում է Ջրհոսի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Մասնակցություն կարևոր գործերին: Անձնական ծրագրերի իրագործում: 8-10-ին՝ բարձր հուզականություն, որը կանդրադառնա ընտանեկան հարաբերությունների վրա: Ընտանեկան հոգսերը կնյարդայնացնեն: 9-11-ին՝ լավատեսություն անձնական գործերում: Ուզածին հասնելու հնարավորություն: Հարաբերությունների և ֆինանսական վիճակի բարելավում:

12-14-ին՝ լավատեսական մտածողություն: Գործերն ընդլայնելու և առաջ մղելու հնարավորություն անհրաժեշտ կապերի կամ սեփական հաջող ծրագրման շնորհիվ:

Ձկներ

Զանազան պատահականություններից և անկանխատեսելի իրավիճակներից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն ինչ չէ, որ հասկանալի կլինի: 8-10-ին՝ նյարդայնություն, ուրիշներին չեք հասկանա, կվիճեք: Զգայուն կլինեք արտաքին անբարենպաստ պայմանների հանդեպ: 9-11-ին իմպուլսիվ կլինեք: Շահի հանդեպ լավ հոտառություն: Երջանիկ պատահականություն, հաջողակ կլինեք գործերում: Առատաձեռն կլինեք ուրիշների հանդեպ:

12-14-ին՝ անսպասելի հաջողություններ նույնքան անսպասելի գործերում: Հետաքրքիր նորություններ: Հեշտությամբ կհաշվարկեք ուրիշների ծրագրերն ու մտադրությունները:

«Չորրորդ իշխանություն», թիվ 5, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   651 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ