...

Պրիվետ, Ռո՞բ

Պրիվետ, Ռո՞բ

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մոլեռանդորեն և ամեն գնով մի՛ տրվեք ընտրական տենդին: Մի՛ մոռացեք, որ մի քանի տարի կամ ամիս առաջ բոլոր իրական ընդդիմադիրներով միասին էինք, կողք կողքի: Մի՛ հատեք տարրական արժանապատվության սահմանները: Ընդդիմադիր և ոչ մի ուժ միայնակ, ցավոք, հաղթել չի կարող: Տեղ թողեք կրկին միասնական լինելու համար: Հունիսի 20-ից հետո գալու է հունիսի 21-ը ու էլի բազում օրեր: Այսօրվա մանր-մունր ժուլիկությունները կարող են թողնել անհարթելի, թարմ կնճիռներ ու դառը հետնահամ: Չմոռանանք մեր գլխավոր նպատակի մասին. Հայաստան՝ առանց Նիկոլ: Հայաստան՝ Նիկոլից հետո:
Պատիվ ունեմ»:

«ՉԻ». Հետաքրքիր է՝ ո՞ւմ նկատի ունի Աշոտյանը: Հաստատ խոսքը ՀԱԿ-ին ու «Լուսավոր Հայաստանին» չի վերաբերում: Այդ ուժերը երբեք մաս չկազմեցին 17-ի շարժմանը: Դժվար թե Աշոտյանը իր ծանր տեղը թեթևացնի և անդրադառնա մարդ-կուսակցություններին, օրինակ՝ Բագրատյանին, Իսագուլյանին կամ Զարուհի Փոստանջյանին:

Վանեցյանի կուսակցության հետ դաշինք են կազմել: Մնում են Քոչարյանը և ԲՀԿ-ն: Փաստացի խոսքը վերաբերում է այս երկու ուժերին: Եթե միայն ԲՀԿ-ին վերաբերեր, Աշոտյանը հաստատ ավելի կոշտ բառեր կօգտագործեր, դրա փորձն ունի:

Տակն ի՞նչ մնաց՝ Քոչարյանը: Փաստորեն,  նրանք են մոլեռանդորեն տրվել ընտրական տենդին, նրանք են հատում տարրական արժանապատվության սահմանները:

Հ.Գ. Աշոտյանի մտահոգությունների պատճառն այլ է: Կրիմինալի և ընտրական «տասովշիկների» մեծ մասը նախապատվությունը տվել է Քոչարյանին: Մարդիկ, որոնք տարիներ շարունակ երդվում էին Սերժ Սարգսյանի արևով, հիմա սկսել են աշխատել Քոչարյանի համար: Ժուլիկներ ասելով՝ երևի թե հենց սրանց էլ նկատի ունի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1144 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ