...

Քայլ արա, կթիր կովին

Քայլ արա, կթիր կովին

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Իրեն ժողովրդավարական հռչակած երկրում արդեն ավելի քան մեկ տարի է ընթանում է Սահմանադրական դատարանի բռնազավթման գործընթաց: Այս մասին վկայում են վերջին մեկ տարվա՝ մեկը մյուսին հաջորդած բոլոր գործողությունները: Վահե Գրիգորյանին օրենքի խախտումներով ՍԴ դատավոր դարձնելուց, վերջինի կողմից ՍԴ նախագահ ինքնահռչակվելուց մինչև դատարանների արգելափակում, ճնշումներ ՍԴ անդամների նկատմամբ, նրանց վաղ կենսաթոշակի ուղարկելու օրինական կաշառքի նախագիծ: Փաստացի, իշխանությունը հնարավոր ու անհնարին բոլոր մեթոդները գործի դրեց ՍԴ-ն զավթելու համար: Եթե ձեզ թվում է, որ ամեն գնով հասնելով ձեր ուզածին, խուսափելու եք պատասխանատվությունից, չարաչար սխալվում եք: Իշխանությունը զավթելն ու սահմանադրական կարգի տապալումը ծանր հանցանք է»:

«ՉԻ». Խեղճ Գագիկ Ծառուկյան: Իրեն թվում է, որ եթե Վանեցյանի ու դաշնակների հետ իշխանությունների դեմ խաղերի մեջ է մտել, արդեն համապատասխան քաղաքական միավոր է դարձել: Իրեն համոզել են, որ մինչև վերջ «գազ» տված գնա, ինքն էլ իր «ղազակիցներին» է հրահանգել գազ տալ: 

Նկատեցինք, որ վերջին երկու օրվա ընթացքում հատկապես բհկ-ականները մի ուրիշ ձևի ագրեսիվացել են: Այնտեղ դատի են տալիս, այնտեղ՝ պահանջում, այնտեղ՝ սպառնում, դիմումներ գրում, ստորագրահավաք անցկացնում, ինչպես ռուսներն են ասում՝ «отрабатывают свой соль и хлеб»: 

Իսկ ինչո՞ւ խեղճ: Որովհետև գլխի գալիքը դեռ չգիտի: Այդ հիմա է, որ իրեն այսպես օգտագործում են, ինքն էլ մտածում է, թե լավ է, հեսա փոխում ենք իշխանությունը: Բայց գալու է պահը, երբ իրեն վերջնականապես բամփելու են: Ծերից ծեր: Ու իր կողքը կանգնածները, որոնց համար Ծառուկյանն ընդամենը կթու կով է, մի րոպեում անհետանալու են: Ավելին ասենք, վերջին մեկ ամսում Ծառուկյանի և նրա կուսակիցների հետ կապված բազմաթիվ փաստաթղթերը, քրեական գործերը, հրապարակված «ղազագրերը», խարդախության և յուրացումների դեպքերը, դրանք չեն կորելու, չեն կոծկվելու: Փաշինյանը չլինի, Վանեցյանը լինի, մեկ է՝ իր հարցերը լուծելու են: 

Հ.Գ. Իսկ Իվետա Տոնոյանի մասին բան չենք ասում, որովհետև շախմատային փոքր «պեշկա» է: Բրդում են առաջ, առաջ է գնում, թողում են տեղում, մնում է տեղում:

Միայն չհասկացանք, թե Վահե Գրիգորյանն ի՞նչ խախտումներով է դարձել ՍԴ դատավոր: Սա ինչ-որ նոր բան է, առաջին անգամ ենք լսում: Թող Իվետա Տոնոյանը գոնե այս մեկը պարզաբանի, մեր կողմից իրեն մի քայլ առաջ կհրենք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2625 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ