Քիչ հետո Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կմեկնարկի Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ:
Դատարանի առջև հավաքվել են Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն ու նրա համար ազատազրկում պահանջողները: Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները պնդում են, որ նա պետք է ազատ արձակվի, մինչդեռ մյուս կողմը համոզված է, որ նա պետք է ցմահ ազատազրկման ենթարկվի:
Ռոբերտ Քոչարյանի համար ազատազրկում պահանջողների թիվն անհամեմատ ավելի մեծ է: Տարածքում ծառայություն են անցկացնում մեծ թվով ոստիկանական ուժեր: Դատարանի առջև լարված վիճակ է, հնչում են փոխադարձ վիրավորանքներ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների և նրա համար ազատազրկում պահանջողների միջև:
Ռոբերտ Քոչարյանի համար ազատազրկում պահանջողների մեջ է նաև ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ու Սասնա ծռերի անդամ Վարուժան Ավետիսյանը: