...

Քոչարյանի ասուլիսի մոնտաժված հատվածները

Քոչարյանի ասուլիսի մոնտաժված հատվածները

Խմբագրության տրամադրության տակ են հայտնվել Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսի մոնտաժված հատվածները, որոնք էլ սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես․

- Հարգելի լրագրողներ, պատվարժան հյուրեր, ուվաժաեմի Վլադիմիր Վլադիմիրովիչ։ Եթե սպեցիֆիկ հարցեր չկան՝ ես սկսեմ իմ ներածական խոսքը։

Ունթունենք, թե այսօրվա իշխանությունները ուզում են Հայաստանի համար մի լավ բան անեն, բայց 300-400 դոլարանոց դավաճանություններով ե՞ն անելու։ Բա հայրենիքը էդ գնով ե՞ն ծախում։ Ես տասը տարի նախագահ եմ եղել, ես գները չգիտե՞մ։ Հիմա՝ ընդհանուր պետության մասին։ Վլադիմիր Վլադիմիրովիչ, խառաշո՞ սլիշնո, ռազ, ռազ․․․ Առաջարկ լինի՝ կքննարկենք։ Անգլիական ասացվածք կա, չէ՞, էն որ ասում ա «ուզում ես հավատարիմ ընկեր ունենաս՝ շուն պահի, ուզում ես հավատարիմ դաշնակից ունենաս՝ Քոչարյանին նշանակի գուբերնատոր»։ Հի-հի․․․ Չէ, կատակ եմ անում, անգլիական ասացվածք չի։ Հին հռոմեական ա։ Իսկ այսպես՝ մենք ստացանք դիռկու ատ բուլկի։ Չէ, բուլկին էն բնապահպանության նախարարն էր․․․ դիռկու ատ բուբլիկա։ 

Հիմա մենք այն վիճակում ենք, որ մեր վատ պարողին խանգարող հանգամանքներից պինդ բռնել են ու կարող ա պոկեն։ Հա, էս ասեցի՝ հիշեցի, իմ օրոք ձվի արտադրությունը այնքան զարգացավ, որ սկսեցինք արտահանել Վրաստան, այսինքն՝ Թուրքիայի հետ փակ սահմանը մեր տնտեսությունը կարգին զարգացրեց։ 

Անցնենք ներքաղաքական հարցերին։ Ճիշտ ա, ես, ի տարբերություն սրանց, սոցկայքերում չեմ արածում, բայց մարդկանց տրամադրություններին ծանոթ եմ։ Չնայած՝ սրանք ամեն տեղ էլ արածում են։ Չէ, ակտիվանալու համար դրսից ազդակների չենք սպասում, սպասում ենք՝ ի՞նչ անենք, եթե պահը գա՝ մի ձևի կհասկացնեն, կզգանք։ Խառաշո՞ սլիշնո, ռազ, ռազ․․․ Մենք պիտի ոտքի կաղնենք ոչ թե ինչ-որ մեկին իշխանության բերելու համար, այլ ինչ-որ մեկին հեռացնելու համար։ Բայց այդ պահը դեռ չի հասունացել, դատական խոչոչըն․․․ խոդոչուն․․․ խոչուչունդոդներ կան։ Զարմանալին գիտե՞ք ինչում է։ Ինձ մեղադրում են, որ ես խոչոչըն․․․ խոդոչուն․․․ մի խոսքով՝ խոչուչունտոտներ եմ հարուցել։ Ավելի ճիշտ՝ չեմ հարուցել։ Կամ էլ՝ լավ չհասկացա։ Քննիչը Հայրապետյանին․․․ չէ, Մայրապետյանին հարցնում ա՝ ասում ա ես խաբար չեմ, Օսկանյանին հարցնում ա՝ ասում ա չի եղել այդպիսի բան․․․ Քննիչը երևի հավատարիմ ընկերների մասին էն հին հռոմեական ասացվածքը չգիտի։ Հի-հի․․․ Չնայած՝ անձամբ ես գերադասում էի ոչ թե շուն պահել, այլ ուրիշ կենդանիներ, օրինակ՝ կուկու․․․ Բայց ոնց որ թե շեղվեցինք։ 

Ուզում եք նորից վերադառնա՞նք բանակցային գործընթացին։ Բայց ասուլիս վարողը ճիշտ ա ասում, էդ բոլոր հարցերի պատասխանները ես իմ գրքում մանրամասն շարադրել եմ։ Հի-հի, էնքան եք ասելու՝ վերջը գնամ կարդամ․․․ Մի հարց էլ ես տամ ասուլիսը վարողին։ Էս ինչի՞ են բոլոր օպերատորները կամերաները թեք դրել։ Հա, որ կադրում բերանըս ուղիղ ստացվի՞։ Բայց հունական ասացվածք կա, չէ՞, որ կարևորը ոչ թե բերանի՛ ուղիղ լինելն ա, այլ խոսքերի։ Դրա համար էլ ես անկեղծորեն ու ճիշտ պատասխանեցի ձեր բոլոր հարցերին։ Շնորհակալություն, սպասիբը զա վնիմանիե։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   9513 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ