...

Քոչարյանի շուրջ «համախմբվողների» համար պիցցան արդեն քիչ է

Քոչարյանի շուրջ «համախմբվողների» համար պիցցան արդեն քիչ է

Ռոբերտ Քոչարյանին սատարող «Այլընտրանքային նախագծեր խումբ» շարժման ներկայացուցիչը ծավալուն հոդված է հրապարակել, որտեղ գրել է.

«Այսօր չես կարող քաղաքական հանրային շրջանակներից ակնկալել՝ անվերապահ համախմբվել Քոչարյանի շուրջ։ Բայց համախմբվել Քոչարյանի ազատության գաղափարի շուրջ՝ միանշանակ իրական է։ Կա որակական տարբերություն՝ համախմբվել Քոչարյանի շուրջ և համախմբվել Քոչարյանի ազատության շուրջ»:

ՉԻ. Սա էլ Քոչարյանին բանտից հանելու նոր գաղափար է: Իբր, պահանջելով, որ Քոչարյանին ազատ արձակեն, դուք ոչ թե իրեն եք աջակցում, այլ՝ իրավունքի տառը, ոգին:

Ցավն այն է, որ Քոչարյանի ազատության համար իբր պայքարողների համար գլխավոր գաղափարը պիցցան է՝ իր սոուսով: Քոչարյանի «ֆան-կլուբի» ներկայացուցիչների հալալ կեսը ընդամենը մի քանի տարի առաջ հրապարակավ նրան հանցագործ ու մարդասպան էր որակում, պահանջում, որ նրան օր առաջ ձերբակալեն, ազատազրկեն, ունեցվածքը վերադարձնեն ժողովրդին: 

Հիմա այդ նույն մարդիկ նստացույց են անում դատարանի առջև. ինքներդ էլ պատասխանեք. հանուն ինչի՞ են նստացույց ու պիկետ անում: Հանուն Քոչարյանի ազատությա՞ն. այն ազատության, որից պահանջում էիք նրան զրկել՝ հատ-հատ ներկայացնելով Սահմանադրության և քրեական օրենսգրքի բոլոր այն հոդվածները, որոնք նա խախտել է: Ուրեմն, ինչի՞ շուրջ են համախմբվելու. ճիշտ է, իրենց չկայացվածության, քաղաքական դաշտում ձախողումների համար վրեժխնդրության համար: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3622 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ