...

Քշի Թուրքիա

Քշի Թուրքիա

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու 2018-ին Նիկոլ Փաշինյանի և Ծառուկյանի միջև հուշագիր ստորագրվեց, եթե ԲՀԿ ղեկավարին հիշեցնում եք նրա դատվածությունը, պատասխանել է.

«Այն տեղեկությունները, որ պարոն Ծառուկյանը դատապարտված է եղել եկեղեցու տարածքում բռնաբարության և կողոպուտի համար, հայտնվել են շատ ավելի ուշ, քան Նիկոլ Փաշինյանի և Ծառուկյանի միջև հուշագրի ստորագրումը»:

«ՉԻ». Չէ, սա արդեն մանկապարտեզից էլ վատթար վիճակ է: Այսինքն, 2018-ին Ալեն Սիմոնյանը չգիտեր, թե Գագիկ Ծառուկյանը երբ և ինչի համար է դատվել: Որ իմանային, հաստատ հուշագիր չէին ստորագրի: Ամբողջ աշխարհը գիտեր, մենակ իշխանությունները չգիտեին: 
Ամենածիծաղելին այն է, որ Գագիկ Ծառուկյանի դատվածության մասին «Հայկական ժամանակը» գրել է դեռ հեռավոր 1999 թվականին: Դա մենք հիշում ենք: Ու էլի մի քանի անգամ գրել է:

Կամ լավ, Ծառուկյանի դատվածության մասին չգիտեիք, իսկ ի՞նչ է, մինչ այդ նա հրեշտա՞կ էր, մաքրամաքուր, օրինապաշտ, հալալ քրտինքով հարստացած: Ինչ ասես, որ չեք գրել ժամանակին իր մասին: 

Ավելի աբսուրդ հիմնավորում, քան Ալեն Սիմոնյանն է տվել, հնարավոր չէ պատկերացնել:

«Չորրորդ իշխանություն», թիվ 27, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1256 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ