...

Քյաբաբ առ քյաբաբ փոխհատուցում է

Քյաբաբ առ քյաբաբ փոխհատուցում է

Բանից պարզվում է՝ վարչապետի աշխատակազմը 59 հոգու սպասարկման համար 7,5 միլիոն դրամ է փոխանցել Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Փարավոն» ժամանցի և հանգստի կենտրոնին։ Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանը հպարտ քաղաքացիների վճարած հարկերից 18 հազար դոլար է տվել Գագիկ Ծառուկյանին։ Հիմա հասկացա՞ք, թե իրականում ով է «քյաբաբ առ քյաբաբ» ետ բերում հեղափոխության առաջին ամիսներին կորցրածը։

Բայց վարչապետի աշխատակազմն ամեն դեպքում սխալ գործ է բռնել։ Ամեն անգամ «Փարավոն» հասնելու փոխարեն կարելի էր միանգամից Նիկոլի ողջ աշխատակազմը շեֆի գլխավորությամբ այնտեղ տեղափոխել, իսկ կառավարության շենքն օգտագործել այլ նպատակներով։ Որովհետև մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք, բայց մեծ ողբերգություն չի լինի, եթե «Փարավոնը» վերածվի կրկեսի։

ՎԱՐԿԱՆԻՇ

   1274 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ