...

Քյոհնա կտակարան

Քյոհնա կտակարան

... Եվ դար­ձեալ փօշ­մա­նեալ ե­ղաւ զ­Պա­րոյրն, և ետ ա­ռաւ զթուղթն յե­տաձ­գու­մի, որ կա­տա­րո­ւի մար­գա­րեու­թիւ­նը, թէ բնաւ չի փօ­խո­ւի օրն քվեար­կու­թեան, ե­թե ­Տէ­րը չկա­մե­նայ։ Ա­մէն։ Եվ ա­հա ­Սէր­ժը ա­շա­կերտ­նե­րի հետ ­Գա­լի­լեա­ցի­նե­րի եր­կի­րը գնաց, և ա­մէն­քը ժո­ղով­վես­ցին նո­րա ա­ռա­ջին, զի ա­ռա­ջուց ցու­ցա­կագ­րեալ էին, և քա­րո­զում էր (­Սէր­ժը) նո­րանց ա­ռա­ջին, և ա­մէն­քը լսում էին, և բնաւ մխի­թա­րու­թիւն չու­նեին ի­րենց օ­րե­րու­մը։

Եվ ա­հա սո­րան­ցից մէ­կը խօ­սեց տի­րոջ ա­ռա­ջին, և ա­սաց. «­Տէ՛ր, ա­հա դու Հ­րեաս­տա­նի մէջ բնաւ չորս ձայն չու­նես, ա­պա ինչ­պե՞ս պի­տի հա­րիւր տօ­կօս խփես, և կամ ինն­սուն, և կամ ու­թա­նա­սուն»։ ­Սա էլ պա­տաս­խա­նեց, և ա­սաց. «Ե­րա­նի նրանց, ով­քեր կընտ­րո­ւեն ա­ռանց ձայն ու­նե­նա­լու, զի նրանցն է երկ­րի հարս­տու­թիւ­նը։ Ա­նօ­րեն­նե՛ր, մի՞­թե չեք լսել, որ մեր ­Տէր ­Յի­սու­սը չորս ձկով հինգ հա­զար մարդ կե­րակ­րեց, և ոչ ընտ­րա­կան յանձ­նա­ժո­ղով ու­ներ, ոչ ­Վօ­վայ։ Եվ ա­հա ես դո­րան­ցից ու­նեմ, մի՞­թե իմ չորս ձայ­նով հա­րիւր տօ­կօս չեմ խփիլ»։

... Եվ դար­ձեալ մի ու­րի­շը ե­կաւ, և երկր­պա­գու­թիւն ա­րեց նո­րա ա­ռա­ջին, և ա­սաց. «Տէ՛ր, ա­հա քե­զա­նից ա­ռաջ ­Րաբ­բին ե­կաւ, և ա­մէն­քիս ձէռ­քով բա­րևեց, և ա­սաց, որ պայ­քա­րը չա­րի և բա­րու մի­ջև է։ ­Հի­մա ի՞նչ ես ա­սում որ ա­նենք, զի ա­հա քո ա­շա­կերտ­նե­րը բնաւ տա­սը դա­հե­կա­նը չեն բա­ժա­նում, ինչ­պէս որ օ­րէն է»։ ­Սա էլ պա­տաս­խա­նեց և ա­սաց. «­Մի՞­թե ի­րաւ կոյր եք և չեք տէս­նում, որ ­Րաբ­բին ձեզ ճշմար­տու­թեան կեսն է ա­սել, զի նո­րա ա­սա­ծի կեսն է ճիշտ»։ Եվ ա­մէն­քը ի­րար ե­րե­սի նա­յե­ցին, և դար­ձեալ սո­րան­ցից մէ­կը հարց­րեց. «­Տէ՛ր, ո՞րն է նո­րա ա­սա­ծի ճիշ­տը»։ ­Սէրժն էլ ծի­ծա­ղեց և ա­սաց. «­Ձե­զա­նից թաքց­նե­լու բան չու­նեմ, զի չկա ծա­ծուկ բան, որ յայտ­նի չդառ­նայ։ Ա­հա ես չար եմ, և դո­րա­նում ­Րաբ­բին ի­րա­ւա­ցի է, բայց մի՞­թե նա բա­րի է։ Ինչ­պէս որ ծա­ռը իր պտուղ­նե­րով կճա­նա­չո­ւի, այն­պէս էլ թէկ­նա­ծուն` իր յա­ճա­խօրդ­նե­րով։ ­Մի՞­թե չար թէկ­նա­ծուն բա­րի յա­ճա­խօրդ կու­նե­նայ, զի ե­թե թէկ­նա­ծուն չար է, նո­րա յա­ճա­խօրդն էլ չար կլի­նի»։ Եվ ա­մէն­քը լսե­ցին, և ի­մա­ցան, որ ­Րաբ­բիի քղա­մի­դի ցէ­խօ­տումն ի­զուր էր։ Ա­մէն։

«Չորրորդ իշխանություն», 2013թ., փետրվարի 13

ՎԱՐԿԱՆԻՇ

   96500 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ