...

Ռամը ձեզ պահապան

Ռամը ձեզ պահապան

ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ոստիկանություն` Հատիս լեռան գագաթին իրականացվող հողային աշխատանքները կասեցնելու նպատակով։ «Դիմել ենք, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում միջոցներ ձեռնարկվեն Հատիսի գագաթին հողային աշխատանքները կասեցնելու, եզրակացությունը ուսումնասիրելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար»,- «Արմենպրես»-ին հայտնել է նախարարության մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը։ Նախօրեին էլ մոտ երկու տասնյակ հեղինակավոր կազմակերպություններ էին հանդես եկել հայտարարությամբ՝ պահանջելով անհապաղ դադարեցնել Հատիս լեռան վրա և տարածքում ցանկացած շինարարական աշխատանքի իրականացում, ինչպես նաև չեղարկել Հիսուսի արձանի կառուցման Կառավարության նախնական համաձայնությունը։ ՀԿ-ները կոչ էին արել նաև քննություն իրականացնել «Հատիս լեռան գագաթի օտարման ու սեփականաշնորհման օրինականության ստուգման նպատակով, ուսումնասիրել լեռան վրա ապօրինի շինարարական աշխատանքների կատարումն ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին»։

Լրիվ հնդկական սերիալ է։ ԿԳՄՍ նախարարության դիմումի մասով, իհարկե։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոգևորված «դաբրո» է տալիս ծրագրին, էկոնոմիկայի նախարարը աչքերը լայն բացած հարյուր միլիոնավոր դոլարների ներդրումից է խոսում, իսկ ԿԳՄՍ-ն դիմում է ոստիկանություն, թե կասեցրեք շինարարությունը։ Եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ժողովրդավարությունն այն է, երբ աջ ձեռքը չգիտե, թե ինչ է անում ձախ ձեռքը, ապա խորապես սխալվում է։ Եթե նրան թվում է, թե սրա անունը հակակշիռների մեխանիզմի ներդրում է, որով կարելի է բարձրացնել կառավարման արդյունավետությունը, ապա կրկին սխալվում է։ Սա պարզապես հնդկական սերիալ է հիշեցնում՝ ծեծված սցենարով, որին սրտի տրոփյունով սպասում է հայ հեռուստադիտողը։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1307 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ