...

Ռոբերտ Քոչարյանի լեզվամտածողության առանձին դրսևորումները

Ռոբերտ Քոչարյանի լեզվամտածողության առանձին դրսևորումները

Երեկ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել հայ հասարակությանը զվարճացնող հայտարարությամբ, որտեղ ասել է. «Տեր-Պետրոսյանը և ՀՀՇ գործիչները ինձ կարգին զվարճացրին։ Նրանք իրենց համար տարօրինակ զբաղմունք են գտել։ Իմ փոխարեն որոշում են, թե ես երազում եմ քաղաքականություն վերադառնալ։ Հետո սկսում են պայքարել իմ վերադարձի դեմ։ Որոշ ժամանակ անց, երբ պարզվում է, որ ես չեմ վերադարձել` ցնծում են, համարելով, որ հենց իրենց գործողություններն են ինձ կանգնեցրել։ Ընդ որում, մոլագար խուճապի առիթ է դառնում իմ ուղևորություններից կամ ելույթներից յուրաքանչյուրը։ Ես խորհուրդ կտայի այդ պարոններին շատ չլարվել, այլապես նրանք, բեռնումներին անսովոր, կարող են օր ծերության թութք ձեռք բերել։ Եթե ես որոշեմ վերադառնալ քաղաքականություն, ապա կհայտարարեմ բաց և ուղիղ, ինչպես այն ամենը, ինչ ես անում եմ։ Այնպես որ, եթե սույն պարոնները մի քիչ շարժեին այն, ինչը նորմալ մարդկանց մոտ ուղեղ է կոչվում, ապա կհասկանային այդ պարզ ճշմարտությունը։ Ի դեպ, ինձ երբեք չի հետաքրքրել, թե ինչ են մտածում իմ մասին այդ «պռաշլյակները» (օգտվում եմ Տեր-Պետրոսյանի նոր` գողական տերմինաբանությունից)։ Վերջում` P.S-ում Քոչարյանը հավելել է. «Բամբասանքներով ապրող նախկին նախագահը պարզապես խղճուկ է»։

Ռոբերտ Քոչարյանի այս հայտարարությունը Հայ Ազգային Կոնգրեսում գնահատել են մեկ նախադասությամբ։ «Կլիենտը ակնհայտորեն «նյարդանում է», ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը. ի դեպ «կլիենտ» և «նյարդանալ» բառերը Քոչարյանի բառապաշարից են։ Մասնավորապես` «Ա1+»-ը հիշեցրել է, որ Ռոբերտ Քոչարյանը «նյարդայնանալ» բառի փոխարեն ասում էր «նյարդանալ», ապա զետեղել է բավականին ուշագրավ և զվարճալի տեղեկանք, որտեղ արտացոլված են Ռոբերտ Քոչարյանի լեզվամտածողության առանձին դրսևորումներ։ «Ընդհանրապես պարոն Քոչարյանը իր պաշտոնավարության ընթացքում բավականին փոփոխություններ կատարեց Հայաստանի պետական լեզվում. «Գընհատական, ունտրություն, ունդունելություն, ունդունակություն, մասանդրա, պարև, վիզկապ, թռաշս, և այլն»։ Հետաքրքիրն այն է, որ այդ բառերը պարոն Քոչարյանի պես էին արտասանում նաև մի շարք այլ պաշտոնյաներ։ Հիշեցնենք նաև, որ մինչև Քոչարյանը հայ ժողովուրդը որևէ առաջին դեմքից չէր լսել. «Ասել էի, թե վատ պարողին ինչն է խանգարում։ Կլիզմա պետք է անել։ Որոշ պատգամավորների ականջներից քաշել է պետք։ Փողի վրա նստած փող է ուզում։ Մեկ-մեկ սիրտս ուզում է մեկին տփեմ» և այլ արտահայտություններ”. տեղեկանքում նշել է «Ա1+»-ը։

«ՉԻ», Ապրիլի 9, 2010թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   16631 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ