...

Ռոբերտ Քոչարյանի մեռնող կլիենտուրային արհեստական շնչառությունը չի փրկի

Ռոբերտ Քոչարյանի մեռնող կլիենտուրային արհեստական շնչառությունը չի փրկի

Հայաստանի լրատվական դաշտում գործող հարթակներից մեկը, որի սեփականատերն ինքն իրեն լրագրող-խմբագիր է հռչակել, իսկ ակումբին տվել է «մամուլի ակումբ» կարգավիճակը, իր վրա է վերցրել հանրային միտքը հնարավորինս արագ դեգրադացնելու անպատիվ աշխատանքը։ Տիկնոջ գործունեությունից չենք խոսի, որովհետև անգամ նրան սնուցողներն են արհամարհանքով խոսում վերջինիս մարդկային տեսակի ու գործունեության մասին։ Ժամանակ առ ժամանակ անգամ խղճում ենք՝ փորձելով հասկանալ՝ ո՞նց կարելի է տափակ քարոզչության համար փող տալ, անխնա, բութ գործիքի նման օգտագործել վերջինիս, ապա տիկնոջ մեջքի հետևում ծաղրել նրա՝ իբր մասնագիտական գործունեությունը։  

Եվ ահա միայն այս հարթակում հաճախակի կարելի է հանդիպել մեկին, որն իրեն քաղաքագետ է հռչակել։ Շատ խնդալու անձնավորություն է, տեղով մեկ՝ ապաքաղաքական մի կերպար, որի վերլուծական ունակությունները զիջում են անգամ բիսետկայում պպզածների ունակություններին։ Եվ ահա այս ապաքաղաքական կերպարը բարկացել է, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի խնդրով զբաղված դերակատարների սխալները, բացթողումները սկսել է քննարկել 1998 թվականից, այլ ոչ թե 1994-ից։ Այս համատեքստում սույն խնդալու անձնավորությունը հիշեցրել է, որ 1994 թ․ Հայաստանի Հանրապետության նախագահը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը, «որը հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական հոգեհայրը»: Ապա խոսել է այն մասին, թե ի՞նչ մոտեցում է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանը ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ լայն զանգվածների համար հրապարակելով մի փաստ։ Իբր տարընթերցումներից խուսափելու նպատակով, վերջինս ռուսերեն, առանց թարգմանելու մեջբերել է մի հատված 1992 թվականի մարտի 5-ին Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Կոմսոմոլսկայա Պրավդա» թերթին տված հարցազրույցից, ապա եզրահանգում է արել, որ մեջբերումը պարզորոշ ցույց է տալիս, որ Տեր-Պետրոսյանը կողմ է եղել Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու հնարավորությանը՝ Արցախը համարելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասը: Ըստ նրա՝ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծել է, որ այդպիսով երաշխավորված կլինի արցախահայության կենսագործունեությունը Ադրբեջանի կազմում: 

Միայն մի բան է մնում հավելել՝ այսպիսի մակարդակի քաղաքագետ ունեցող պետության վիճակը հազիվ էլ սա լինի։ 

Հ․Գ․ Վերոնշյալ հարթակին ու այնտեղ հանգրվանած անհասկանալի արարածների «մտքերին» հազիվ թե տեղեկանայինք, ըստ այդմ՝ անդրադառնայինք, եթե չտեսնեինք ծանրակշիռ լրատվամիջոցներից մեկի անդրադարձն այս ամենին։ Ոչ առաջինի, ոչ երկրորդի և ոչ էլ երրորդի անունները չենք տալիս, որովհետև անունները խիստ երկրորդական են այս պարագայում։ Երևույթն է անդուր․ առաջին երկուսի դեպքում՝ հասկանալի (փող են տվել, պիտի խաղան), իսկ վերջինի դեպքում՝ ամենաքիչը տխուր։

Գոհար Վեզիրյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2137 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ