...

Ռուսները կարող են հանգիստ քնել

Ռուսները կարող են հանգիստ քնել

Քոչարյանական լրագրող Նաիրի Հոխիկյանը գրել է. «Արցախի Խրամորթի և Փառուխի մասին տեղեկությունները խիստ հակասական են։ Հայ զինվորականները մեղադրում են ռուս խաղաղապահներին՝ իրենց ստանձնած պարտականությունները պատշաճ չկատարելու համար, ռուսական կողմն էլ մատնանշում է, որ իրենք պատասխանատու չեն առաջնագծի համար, այլ ապահովում են կայունություն։ 

Փաստն այն է, որ տեղի է ունեցել բառացիորեն փնթիություն, ինչից օգտվել է թշնամին։ Ես տալիս եմ միայն բաց տեղեկություն, ներքին ինֆոն հասկանալի պատճառներով դեռևս չեմ հրապարակում։ 

Եկեք ժամանակից շուտ եզրակացություններ չանենք, մանավանդ որ ռազմական գործի մանրամասները ոչ բոլորին են հայտնի։ Հանրության մեջ տարածված խոսակցությունը, թե այս իրադարձությունը կապված է գազատարի հետ, և պայմանավորվածություն է եղել հայկական գյուղի դիմաց բացել գազատարը, իրականությանը չի համապատասխանում»:

«ՉԻ». Մի հատ հին ճապոնական խոսք կա. գողը որ տնից լինի, Արցախը երդիկից էլ կհանեն: 

Ռուսները կարող են հանգիստ քնել: Ավելին, կարող են իրենց խաղաղապահ զորքերը հավաքել, տանել Ուկրաինա: Ինչ էլ անեն, չանեն, ադրբեջանցիներն իրենց աչքի առջև տարածքներ կգրավեն, կկրակեն, գազ կպայթեցնեն, մեկ է, ռուսների գործողություններն ու չգործողությունները Հայաստանում արդարացնող փաստաբանների մի ամբողջ կոնտինգենտ կա, ինչ պետք է, կասեն:

Մինչև հիմա ռուսական խաղաղապահ ուժերի ներկայացուցիչները որևէ պարզաբանում չեն տվել, որևէ հայտարարություն չեն արել ադրբեջանական բանակի առաջխաղացման մասին:

Բայց ինչի՞ խոսեն. տեղը տեղին մարդիկ այստեղ պարզաբանումները տալիս են: Ավելին, էս, ինչ որ ասվել է, պարզվում է, որ բաց տեղեկություն է, ներքին ինֆո էլ ունեն: Ջեյմս Բոնդն են, էլի: Էդ ներքին ինֆոն էլ երևի այն դեպքի համար է, եթե հակառակորդը մի երկու գյուղ էլ առաջ գա: 

Հ.Գ. Սրանց որ մնա, Գետաշենի ու Մարտունաշենի անկումն էլ կհամարեն փնթիության արդյունք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1380 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ