...

Ռուստամ Բադասյանի երազը

Ռուստամ Բադասյանի երազը

Ինքն արդեն մեծ տղա է և որոշել է իր երազանքը իրականացնել. ստեղծել Ազատ, Անկախ և Միացյալ դատարան: Զանգում է երկրի թիվ մեկ իրավաբանին՝ Վլադիմիր Վարդանյանին: «Վալոդ ձյա, տես, թե ինչ եմ մտածել. ուրեմն, Սահմանադրական Դատարանի օրենքի առաջին հոդվածի առաջին կետը փոխում ենք, Հրայր Թովմասյանին ուղարկում ենք պատվավոր արձակուրդի, ՍԴ-ի շենքի երկրորդ հարկը վեթինգի ենք ենթարկում, հետո Հրայրին հետ ենք բերում, Վճռաբեկ Դատարանը կպցնում ենք ՍԴ-ի երրորդ հարկին, Հրայրին զրկում ենք չորրորդ հարկ բարձրանալու իրավունքից, հինգերորդ հարկն էլ թողնում ենք նոր դատավորներին, հետո բարեփոխումների փաթեթը ուղարկում ենք ԱԺ, Հրայրը գնում ա այնտեղ բողոքելու, ու հենց ինքը շենք մտնի, ես ըտե իրան քացով կխփեմ: Լավ չե՞մ մտածել»:

«Վա՜յ, ցենտր ա»,- ուրախանում է Վլադիմիր Վարդանյանը»,- «ես էլ իրան լեզու ցույց կտամ»:

Զանգահարում են կառավարությունից. «Շտապ պատրաստված, դուխով մի դատավոր է պետք՝ ուղարկենք ՍԴ»:
Ինքը մտնում է Google, որոնման տեղը գրում. «Դուխով դատավոր», բերում է թեկնածուներին՝ այբբենական կարգով: «Ավետիսյան Դավիթ, Ավետիսյան Վահրամ, Ավետիսյան.... Լավ, արի սրանցից մեկին ընտրեմ: Դավիթ Ավետիսյանը դուխով է, բայց գործող դատավոր է: Վահրամ Ավետիսյանը դուխով է, բայց չգործող է»: Զանգում է կառավարություն. «Ալո, շեֆ, ընտիր թեկնածու եմ գտել: Հա, ահագին ման եմ եկել, կենսագրությունը մաքուր է, համ էլ բոյով է»:

Մեյլով ուղարկում է թեկնածուի կենսագրականը ու նորից զանգում Վլադիմիր Վարդանյանին. «Վալոդ ձյա, մի գաղափար ունեմ: Արի Գերագույն դատարանը, ՍԴ-ն ու Քրեակատարողական հիմնարկը միացնենք իրար, մի շենքում լինեն: Որ դատավորը իրեն լավ չպահի, վեթինգ անենք, միանգամից ուղարկենք քրեակատարողական հիմնարկ: Բա ոնց, ես էլ երրորդ հարկից ջուր կլցնեմ Հրայրի գլխին: Ասա, որ լավ ա»: «Ապեր, դու մոզգ ես, մոզգ, յանի, էն Դավիթ Հարությունյանին էին վունդերկինդի անուն կպցրել»,- պատասխանում է Վլադիմիր Վարդանյանը:

Զանգում են կառավարությունից. «Ներկայացրած թեկնածուն լավն էր, բայց չենք հաստատել»: «Ինչի՞»,- զարմանում է ինքը: «Ուղարկածդ գրության տառատեսակն ու տառի չափը չեն համապատասխանում պահանջվող չափորոշիչներին:  Arial Armenian սարքի, տառի չափն էլ 12 դարձրու, նորից ուղարկի»:

Ավարտում է գործը, դուրս գալիս, դեմն է դուրս գալիս Ռոբերտ Քոչարյանը: «Վայ, Ռուստամ ջան»,- գլուխը շոյում է Քոչարյանը,- «ո՞նց ես»: «Լավ եմ, Ռոբերտ ձյա, դո՞ւք»: «Լավ եմ, ստեղ կվադրոցիկլ եմ քշում: Ապրես, լավ ես աշխատում»:

Ինքը Մելիք-Ադամյանով շարունակում է ճամփեն, ՀՀԿ-ի շենքի պատուհաններից Արմեն Աշոտյանն ու Արփինե Հովհաննիսյանը գլուխները հանում են ու բացականչում. «Ռուստամչիկ ջան, էդ ո՞ւր ես գնում, արի մեր մոտ տորթիկ հյուրասիրենք, մռութ»: 

Այդ պահին զանգահարում են կառավարությունից. «Այ տղա, ԱԱԾ-ն կոտրել է քո համակարգիչն ու ֆեյսբուքյան էջը, քրքրել, քրքրել, ոչ մի ֆայլ, ոչ մի նամակագրություն չի գտել: Բա դու էսքան վախտ ինչո՞վ ես զբաղվել: Շտապ հետ արի»:

Արթնանում է կառավարական մանկասայլակում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 24, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ