...

Սա էլ պարզվեց

Սա էլ պարզվեց

Անցած տարվա մարտին ահազանգել էինք, որ «Հաղթանակ» զբոսայգուն հարակից տարածքի բնակիչներն առավոտը արթնացել են և հանկարծ պարզել, որ դիմացի զբոսայգում մի մեծ հատված, 6900 քմ տարածքով, ինչ-որ մեկը ցանկապատել է ու մի հատ ցուցանակ դրել. «Սեփական տարածք։ Մուտքն արգելվում է»։

Մեզ միայն հաջողվել էր պարզել, որ տարածքը վաճառել են ռուսաստանաբնակ ինչ-որ գործարարի:

Եվ ահա, «Հետքը» շատ հետաքրքիր մանրամասներ է պարզել այս տարածքի վերաբերյալ:

Չնայած Հայաստանի օրենսդրությամբ արգելվում է անտառների, այգիների, մանկապարտեզների սեփականաշնորհումը, դրանք վաճառքի ենթակա չեն, պարզվում է, որ Երևանի նախկին քաղաքապետեր Երվանդ Զախարյանն ու Ռոբերտ Նազարյանը «Հաղթանակ» զբոսայգու՝ «Մայր Հայաստան» արձանի արևելյան մասից 6900 քմ հողամաս օտարել են ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի հետ փոխկապակցված անձին, իսկ մի քանի տարի անց այդ հողամասի կողքին 2000 քմ հող է գնել Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի որդին։ 

Բայց ոչ ոք այդ վաճառքի մասին չի իմացել: Այնտեղ որևէ գործ չի արվել, զբոսայգին շարունակել է մնալ այն տեսքով, ինչ եղել է, մինչև որ անցած տարվա մարտին այդ երկու հողամասը գնել է ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Գրիգորյանը, որը հիմա մտադիր է այնտեղ շինարարություն սկսել:

Այ, եթե այս իշխանությունները չեղարկեին նշված տարածքի օտարման, իրականում յուրացման գործարքները, այդ տարածքը վաճառողներին էլ դատի տային, որ երկրի սեփականություն հանդիսացող հողամասեր են օտարել, գոնե մի անգամ ծափ էլ կտայինք: Բայց չեն անի նման բան. հակառակ դեպքում Երվանդ Զախարյանը մինչև հիմա չէր վայելի իր արածների պտուղները:

Читать на русском

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ