...

Փողի վրա նստած էին

Փողի վրա նստած էին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը 2004 թվականին Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող, 805.623.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 31.780 քմ մակերեսով «Երիտասարդական պալատի» տարածքը «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանն օտարել է 62.973.405 ՀՀ դրամով, որի հետևանքով Երևան համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 742.649.595 ՀՀ դրամի գույքային վնաս: 

Վերը նշված հանցավոր արարքների համար Երվանդ Զախարյանին մեղադրանք է ներկայացվել:

«ՉԻ».  Է՜, որ հիշում ենք, թե Ռոբերտ Քոչարյանի օրոք Երվանդ Զախարյանի ապօրինությունների մասին ինչքան ենք գրել... հատորներով, հատ-հատ, շենք առ շենք, հարկ առ հարկ, թե որտեղ ինչքան փողեր են աշխատել: 

Փաստորեն, միայն մի դրվագով Երվանդ Զախարյանը 740 մլն դրամի վնաս է հասցրել պետությանը: Իրենց համար դրանք կոպեկներ էին, նա Քոչարյանի ամենասիրելի քաղաքապետն էր, որովհետև կարողանում էր փողի վրա նստած փող աշխատել: 

Հետո՞ ինչ, որ Քոչարյան-Զախարյան դուետի գործունեության արդյունքում Երևանը մանրից Շամխորի էր վերածվել: Ափսոս, այն ժամանակ ոչ մեկի մտքով չէր անցնում ստեղծել Երևանի փրկության կոմիտե:

Բայց շատ մի ուրախացեք. Երվանդին էլ են արդարացնելու, դա հին հեղափոխական ավանդույթ է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   496 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ