...

Քյաբաբ առ քյաբաբ գրանցեք, հետո պետք կգա

Քյաբաբ առ քյաբաբ գրանցեք, հետո պետք կգա

Երևանի նախկին քաղաքապետ, էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Երվանդ Զախարյանը, նրա որդին, դուստրը և նրանց հետ փոխկապակցված այլ անձինք հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն՝ ուսումնասիրության նյութերին ծանոթանալու և դիրքորոշում ներկայացնելու համար։

Եթե Երվանդ Զախարյանին հրավիրել են իր՝ ենթադրյալ ապօրինի գույքի ցուցակին ծանոթանալու համար, ապա դա ժամանակատար պրոցես է, որովհետև կասկածյալը հազիվ թե կարողանա կարճ ժամանակում հանգամանորեն ծանոթանալ մի քանի տասնյակ էջանոց փաստաթղթի հետ։ Փոխարենը՝ դիրքորոշում ներկայացնելն ավելի կարճ կտևի, որովհետև պրն Զախարյանը կամ նրա հետ փոխկապակցված որևէ անձ ընդամենը կհարցնի՝ «կոնկրետ շքա՞մ եմ փոխանցում, և կոնկրետ ո՞ր հիմնադրամին», և վերջ։

Իսկ ընդհանրապես՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությանը խորհուրդ կտայինք բոլոր նախկին պաշտոնյաների ապօրինի գույքի ցուցակները խնամքով արխիվացնել, որպեսզի իշխանափոխությունից հետո ստիպված չլինեն նույն գործը երկրորդ անգամ անել, երբ գա այսօրվա «հեղափոխական իշխանությունների» ապօրինի գույքը բռնագանձելու ժամանակը։ Կամ էլ՝ յուրաքանչյուր գույքի դիմաց հստակ նշել, թե որքան «կամավոր նվիրատվություն» է արվել տվյալ գույքն ապօրինի չհամարելու դիմաց, որպեսզի հետագայում ստիպված չլինեն հատ-հատ հաշվել։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   474 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ